Խալերի և այլ նորագոյացությունների հեռացումը ռադիոհաճախական ալիքներով համարվում է ամենաարդյունավետներից մեկը:
Միջամտության էությունը
Մեր կլինիկայում ռադիոհաճախականության հոսանքով հեռացումը կատարվում է հատուկ ELLMAN սարքի միջոցով: Օգտագործվում են բարձր հաճախականությամբ ռադիոալիքներ, 3.8-4.0 Մհց:
Էլեկտրոդը մաշկին գրեթե չի հպվում: Հյուսվածքների քայքայումը տեղի է ունենում բջջային մակարդակում: Ալիքը նպաստում է բջիջների ներսում հեղուկի գոլորշիացմանը, որին ուղղվում է էլեկտրոդը: Շրջապատող բջիջները դրան չեն արձագանքում և չեն վնասվում:
հոսանքն այրում է նորագոյացությունը: Հեռացնում է դրա օջախը: Բարձր արդյունավետությունն ապահովվում է արյունատար անոթների «փակման» հաշվին:


Դրանով երկու հարց է լուծվում.
- արյունահոսություն տեղի չի ունենում
- բացառվում է արյան միջոցով բջիջներում նորագոյացությունների տարածումը:
Առավելություններ՝
- Արագ է
- Արդյունավետ է
- Անվտանգ է, շրջապատող հյուսվածքները չի վնասվում
- Չունի վերականգնողական փուլ
Ցուցումներ՝
- նորագոյացությունների չափերի մեծացում,
- քորի առաջացում,
- անհավասար եզրեր,
- գույնի փոփոխություն,
- բորբոքային պրոցեսներ:
Հակացուցումներ՝
- կարդիոստիմուլյատորի առկայություն,
- տենդ,
- սրացման փուլում գտնվող հերպես:
Ավանտայի մաշկաբանները խորհրդատվության ժամանակ անհրաժեշտության դեպքում կիրառում են դիագնոստիկա, SYMSIS սիասկոպիա: Հեռացման որոշումն ընդունվում է ըստ արդյունքների:
Նորագոյացությունների հեռացումը մեր կլինիկայում ըստ անհրաժեշտության ուղեկցվում է բիոմատերիալի հիստոլոգիական ուսումնասիրությամբ: Դա նպաստում է չարորակ ուռուցքի շուտ հայտնաբերմանը:
Մեր կլինիկայում մաշկաբանական խորհրդատվությունն անվճար է:
Գրանցումը` նախապես: