Մինչև վերջերս խալերը կանանց համար իսկական զարդ էին համարվում: Ներկայումս ավելի ու ավելի հաճախ են որոշում հեռացնել դրանք: Երբեմն կատարվում է միայն էսթետիկ նպատակով: Հեռացման համար կան նաև բժշկական պատճառներ: Ավանտայի մասնագետները հեռացումը կատարում են` միայն ուսումնասիրությունների վրա հիմնվելով: Հարկավոր է հիշել, որ ոչ բոլոր խալերն են ենթակա հեռացման:
Ավանտայում կատարվում է դիագնոստիկա և խալերի հեռացում: Դա իրականացվում է նորագույն ռադիոհաճախականության և լազերային մեթոդներով:

Հեռացման ծառայություններ՝
- պապիլոմա,
- նևուս,
- գորտնուկներ,
- բշտիկներ,
- կերատոմա,
- քսանտելազմա,
- հեմանգիոմա,
- մաշկի թեփուկներ,
- կոնդիլոմա,
- կոնտագիոզ, հպավարակիչ մոլյուսկ,
- կոշտուկներ,
- աթերոմա, ճարպագեղձի կիստա,
- բազալիոմա, մաշկի քաղցկեղ,
- լիպոմա:
Գրանցվե’ք մասնագետների մոտ անվճար խորհրդատվության: Ստացե’ք ամբողջական տեղեկատվություն խալերի հեռացման մասին որոշման համար: