Ավանտան Հայաստանում լազերային կոսմետոլոգիայի ոլորտի առաջատարն է: Մեզ մոտ կենտրոնացված են տարբեր տեսակի լազերներ: Դրանք օգնում են լուծում գտնել ցանկացած բարդության խնդրի դեպքում: Միջամտության ու լազերի տեսակն ընտրվում է ամեն այցելուի համար անհատապես: Դա օգնում է բարձր արդյունքների հասնել: 

Ներկայումս մաշկի լիակատար թարմացման հնարավոր է հասնել հենց լազերային տեխնոլոգիաների շնորհիվ: Անցյալում տարածված առասպել կար, որ լազերը վնասում է օրգանիզմը: Իրականում լազերները առաջատար տեխնոլոգիա են: Դրանք վաղուց լայն կիրառում ունեն բժշկական այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ` մաշկաբանություն, վիրահատություն, ուռուցքաբանություն, ակնաբուժություն, ուրոլլոգիա և այլն:

Լազերի ազդեցության հիմքում ջերմային էներգիան է: Այն կապ չունի ճառագայթման հետ:

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ նվազում է մաշկի վնասման աստիճանը: Ժամանակի ընթացքում լազերի ճառագայթը դառնում է ավելի կառավարելի: Դա միջամտությունն այցելուի համար ավելի հարմարավետ է դարձնում:

Անոթային աստղիկների լազերային հեռացում

Лазерное удаление сосудистых звездочек.

Դաջվածքի լազերային հեռացում

2

 

Մեր կլինիկայում լազերային կոսմետոլոգիան լուծում է մի շարք այնպիսի խնդիրներ, ինչպես օրինակ՝

  • երիտասարդացում,
  • սպիերի, ակնեի, ցանի հեռացում,
  • անոթային աստղիկների հեռացում,
  • դաջվածքների հեռացում,
  • խալերի ու նորագոյացությունների հեռացում,
  • եղունգների վնասվածքների բուժում,
  • անոթների լայնացման բուժում,
  • մազաթափության բուժում,
  • անցանկալի մազերի հեռացում,
  •  մաշկի հարթեցում,
  • պիգմենտացիաների հեռացում:

Հակացուցումներ՝ 

  • մաշկի հիվանդություններ,
  • շաքարախտ,
  • էպիլեպսիա,
  • ուռուցքային հիվանդություններ,
  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • հերպես,
  • արյան հիվանդություններ:

Ավանտայում մասնագետի հետ խորհրդատվությունն անվճար է: Մասնագետը ձեզ համար ընտրում է ամենարդյունավետ միջամտությունը: