Ի՞նչ է մաշկի պիգմենտացիան

Պիգմենտային բծերի հեռացումՄաշկի պիգմենտացիան (գունառումը) նրա գույնն ու երանգն է մելանին պիգմենտի (ներկանյութի) պարունակության հաշվին։ Ինչքան շատ է այն, այնքան մաշկը մուգ է։ Բացի ռասայական և էթնիկ գործոնից` այդ բնական նյութի արտադրվելն ու կուտակվելը կախված են բազմաթիվ ներքին և արտաքին պատճառներից։ Դրանց թվին են պատկանում հորմոնալ ֆոնը, աղեստամոքսային տրակտի վիճակը, մաշկի բնածին և տարիքային փոփոխությունները, դեղամիջոցների տեղային կամ ընդհանուր օգտագործումը, վնասվածքները, տարբեր հիվանդությունները, արևային ակտիվությունը կամ ոչ բնական ուլտրամանուշակագույն ճառագայթումը։ Մելանինով հավասարաչափ գունավորված մաշկը խնդիրներ չի առաջացնում։ Այլ բան է այդ հավասարակշռության խախտումը` դիսպիգմենտացիան։ Q-MED տեխնոլոգիայով լազերային սարքն արդյունավետորեն կիրառվում է մաշկի դիֆուզիոն (ընդհանուր) կամ սահմանափակ, պինդ, անբնականորեն մուգ գունավորման` հիպերպիգմենտացիայի հեռացման համար։ Այդպիսի վիճակների պատճառներն ավելի հաճախ լինում են արևայրուկը, հղիությունը, բնածին ձևով հարթ («սուրճ` կաթովե) նորագոյացությունները և մաշկի տարիքային տրոֆիկ (սնուցողական) փոփոխությունները սահմանափակ պիգմենտային բծերով։

Q-MED լազերով հիպերպիգմենտացիայի հեռացման սկզբունքը

Մելանինը փռված է մաշկի արտաքին շերտերում։ Այն ուժեղ կերպով կլանում է 532 նմ երկարությամբ ալիքի լազերային իմպուլսները։ Առանձին դեպքերում մելանինի քայքայման համար կիրառում են ինֆրակարմիր ճառագայթումը 1064 նմ երկարությամբ ալիքով։
Սովորաբար սահմանափակ պիգմենտային բծերն ունենում են հագեցած, համեմատաբար հավասարաչափ գունավորում։
Գործողության ընթացքում, որը տևում է վայրկյաններ, բիծը մգանում է։
Այնուհետեւ լազերային ազդեցության գոտում նկատվում է թեթև ուռածություն, հնարավոր են փոքր ներմաշկային արյունահոսքեր։
1-2 օրվա ընթացքում ուռածությունն անցնում է։ Մոտավորապես 7-րդ օրը պիգմենտային բիծն սկսում է բացանալ և սովորաբար անհետանում է գործողության կատարումից հետո երկրորդ շաբաթվա վերջում։ Այցելուի դեմքը հատուկ խնամք չի պահանջում։ Օգտակար է գործածել փափկեցնող և սնուցող քսուքներ։ Մակիաժը թույլատրելի է գործողությունից անմիջապես հետո։ Սովորաբար սահմանափակ պիգմենտային բծի հեռացման համար բավարար է մեկ լազերային ճառագայթումը, սակայն մաշկի ինտենսիվորեն գունավորված տեղամասի դեպքում չեն բացառվում կրկնակի գործողությունները։
Դրա գույնի լրիվ վերականգնման համար պահանջվում է նվազագույնը 5-6 գործողություն։

Կարևոր ծանոթագրություններ

Արևային բարձր ակտիվության շրջանում մաշկի հիպերպիգմենտացված տեղամասերի հեռացում չի կատարվում։
Երևանում այդպիսի գործողությունների կատարման համար բարենպաստ շրջանը սեպտեմբերից մինչև հաջորդ տարվա մարտ ամիսն է։
Սակայն այցելուների հակվածությունը` դեմքի հիպերպիգմենտացիան տանել մինչև բուժման ավարտը, մնում է նույնը, ինչը չի բացառում ռեցիդիվները (կրկնությունները) ծովափնյա հանգստի շրջանում։
Նման այցելուներին հարկ է ճիշտ օգտվել արևապաշտպան քսուքներից։
Դիֆուզիոն հիպերպիգմենտացման լազերային գունափոխման լիարժեք կուրսը տալիս է շոշափելի, բազմակողմանի օգուտ։
Այսպիսով, հիպերպիգմենտացման տարբեր ձևերի հեռացման համար Q-MED տեխնոլոգիայով լազերային սարքի չկիրառման դեպքում մնում է միայն հուսալ, որ կամ տարիների հետ դեմքի նորմալ գույնը կվերականգնվի ինքնիրեն, կամ էլ մի քանի տարով կտեղափոխվի այլ արևային ակտիվության գոտի, որը գործնականում իրատեսական չէ։