Դաջվածքների լազերային հեռացում . ինչո՞ւ դաջվածքների հեռացումը պետք է կատարել միայն կլինիկայում։

Լազերի ճիշտ օգտագործման դեպքում հնարավոր է դաջվածքները հեռացնել առանց շրջապատող հյուսվածքները վնասելու։ Ընդգծում ենք` դա հնարավոր է անհրաժեշտ լազերի ճիշտ և գրագետ կիրառման դեպքում։ Լազերային ճառագայթման ազդեցության ճիշտ ընտրված ռեժիմը ունակ է հեռացնել ներկանյութն առանց սպիների առաջացման։ Այդպիսի գործողություն կարող է կատարել միայն կոսմետոլոգիական կլինիկայի բարձր որակավորման մասնագետը, որը ձեռքի տակ ունի անհրաժեշտ լազերային սարքավորում։ Ահա այդ պատճառով էլ միայն մասնագիտացված կլինիկայում է հնարավոր դաջվածքների անվտանգ և առավելագույն չափով արդյունավետ հեռացումը։

Q-med լազերով դաջվածքների հեռացման սկզբունքները

Լազերով դաջվածքների հեռացումն առանց սպի առաջացնելու հնարավոր է սելեկտիվ լուսակավիտացիայի վրա հիմնված Q-med լազերային տեխնոլոգիան կիրառելիս։ Սելեկտիվ լազերներն այդ անունն ստացել են այն պատճառով, որ իրենց լազերային ճառագայթն ընտրողաբար (սելեկտիվ ձևով) քայքայում է ներկանյութը` չվնասելով շրջապատող հյուսվածքները։ Ճառագայթի իմպուլսների ալիքի երկարությունը և հաճախականությունը թույլ են տալիս, չվնասելով արտաքին ծածկույթը, քայքայել ներկանյութի հատիկները, որոնք գտնվում են մաշկի էպիդերմալ և դերմալ շերտերում, միկրոմասնիկի վրա։ Գործողության սեանսից հետո սկսվում է ակտիվ շրջանը, որը տևում է 3-4 շաբաթ։ Այդ ընթացքում ներկանյութի միկրոմասնիկները օրգանիզմից դուրս են մղվում ավշային համակարգի միջոցով։ Բարդ դաջվածքները հեռացվում են մի քանի սեանսներից հետո։ Դրանց քանակը կախված է ծեծվածքի խորությունից և խտությունից, գունայնությունից և դաջվածքի չափից։ Սելեկտիվ լուսակավիտացիայի մեթոդի կիրառմամբ դաջվածքների հեռացումն առաջ է բերում միայն թեթև այրոցի զգացողություն։
Այսօրվա դրությամբ դա դաջվածքների հեռացման լավագույն մեթոդն է։ Լազերային տեխնոլոգիաները` հիմնված ներկանյութի հատիկների սելեկտիվ լուսակավիտացիայի վրա, թույլ են տալիս ոչ միայն հեռացնել, այլև շտկել ավելի վաղ արված կոսմետիկ դաջվածքները, թուլացնել դրանց ցայտունությունը, բացացնել տոնայնացված դաջվածքները։

Կարևո՛ր է.

Երևանում միայն մեզ մոտ կան նորագույն եվրոպական բժշկական լազերների յոթ տեսակներ, որոնք հնարավորություն են տալիս ընտրել Ձեզ անհրաժեշտ առավել հարմար գործողությունը։ Լազերի ճիշտ ընտրությունը` մեր բժիշկների բարձր մասնագիտական հմտությունների հետ զուգակցված, դաջվածքների բարձրարդյունավետ, արագ և անցավ լազերային հեռացման հաջող և անվտանգ լինելու գրավականն է։