Դեմքի և մարմնի անոթների, անոթային աստղիկների, անոթային ցանցի լազերային հեռացում Nd։VAG-ով

Անոթային ցանցի լազերային հեռացում Դեմքի և մարմնի լայնացած անոթները` կարմիր կամ կապույտ գույնի անոթային ցանցիկները, հանդիպում են բավական հաճախ։
Առողջ արյունատար անոթների տրամագիծը մոտ 20 միկրոն է։ Լայնացած անոթները 100 միկրոն (0,1 մմ) և ավելի տրամագծով առաջացնում են տելեանգիէկտազներ («տելեանգիէկտազիաե տերմինը ծագում է երեք լատինական բառից` tel, angio, ectasia, որոնք նշանակում են անոթի լայնացված ծայր)։

 

 

Ինչո՞ւ են դրանք առաջանում

Գոյություն ունեն բավական շատ պատճառներ, որոնք ի հայտ են բերում տելեանգիէկտազներ։ Այդ պատճառներից է նախևառաջ գենետիկ նախահակվածությունը։ Տելեանգիէկտազի առաջացման հիմնական էնդոգեն գործոններն են (ներքին պատճառները) երիկամի հիվանդությունը, երակային ետհոսքի խախտումները, ենթամաշկաճարպային բջջանյութի դիստրոֆիան, արյան մակարդելիության խախտումը, հղիությունը, որը հաճախ ազդակ է ծառայում տելեանգիէկտազների զարգացման կամ դրանց քանակության զգալի մեծացման համար։

Ոտքերին անոթային ցանցիկ կարող է առաջանալ և բոլորովին երիտասարդ կանանց մոտ ծննդաբերությունիրց հետո, և մեծահասակ մարդկանց մոտ` երակների անցանելիության խախտման պատճառով։ Բազմաթիվ արտաքին գործոններ կարող են նույնիսկ արագացնել դրանց առաջացումը։ Այս պաթոլոգիան հանդիպում է մարդկանց 30 -40 %-ի մոտ։ Տելեանգիէկտազներին ավելի հաճախ ենթարկվում են կանայք, քանի որ էստրոգենները թուլացնող ազդեցություն են գործում արյունատար անոթների մկանների վրա` դրանով իսկ մեծացնելով դրանց հակվածությունը լայնացման նկատմամբ։

Պայքարը լայնացած անոթների դեմ

Անոթային ցանցի լազերային հեռացում 1Պայքարը լայնացած անոթների դեմ թերապևտիկ միջոցների օգնությամբ, ցավոք, ցանկալի արդյունքներ չի տալիս։ Անցյալում կիրառվող էլեկտրակոագուլյացիայի մեթոդները առաջ էին բերում սպիների, դեպիգմենտացիայի, հիպերպիգմենտացիայի առաջացման երևույթներ։
Անոթային ցանցը և աստղիկները մարդու դեմքին և ոտքերին, մաշկի կուպերոզը, երակային ցանցը, տելեանգիէկտազները և նույնիսկ վարիկոզային երակներն այսօր կարող են հաջողությամբ հեռացվել մեր կենտրոնում կիրառվող նոր սերնդի անոթային լազերի` Nd։VAG-ի օգնությամբ, որը մաշկի արտաքին տեսքի բարելավման հետ միաժամանակ հեռացնում է լայնացած մանր անոթները։

Nd։VAG անոթային լազերի ճառագայթումն ունի բնութագրեր, որոնք ապահովում են լայնացած անոթների վրա ազդեցության ընտրողականությունը։ Այդպիսի լազերով անոթների հեռացման գործողությունը հարմար է այցելուի համար, ցավոտ չէ և զբաղեցնում է 5-15 րոպե։ Այսօրվա դրությամբ ոչ մի այլ լազեր չի տիրապետում այն պարամետրերի լավագույն զուգակցմանը, որոնք անհրաժեշտ են անոթների արդյունավետ բուժման համար (ալիքի երկարությունը, ճառագայթման հզորությունը, իմպուլսի երկար տևողությունը և մաշկի վրա լուսային բծերի չափերը)։ Վարիկոզային երակների, տելեանգիէկտազների, մաշկի կուպերոզի, անոթային խախտումների բուժման գործողություններում ցավի բացակայությունը, անոթային աստղիկների հեռացումը լազերով ապահովում է արտաքին սառեցման (որն արգելակում է այրվածքների առաջացումը) անգերազանցելի համակարգը։

Տվյալ լազերը բարձրարդյունավետ է հետևյալ դեպքերում

  • Տելեանգիէկտազների հեռացում,
  • անոթային ցանցի բուժում,
  • ոտքերի անոթային աստղիկների հեռացում,
  • անոթների խալային բծերի հեռացում,
  • մաշկի կուպերոզի հեռացում,
  • երակների վարիկոզային լայնացման բուժում,
  • դեմքի անոթների լազերային հեռացում,
  • ոտքերի անոթների բուժում,
  • քթի անոթների հեռացում,
  • ռոզացեայի բուժում։

Ինչպես է կատարվում անոթների հեռացումը Nd։VAG լազերով

Մաշկի վրա լազերի ազդեցության ներքո լուսային էներգիան կլանվում է հեմոգլոբինով։ Դրա արդյունքում անոթի պատերը կպչում են իրար, և այն դադարում է գործել։ Մանր անոթները հեռացվում են հետք չթողնելով: Խոշոր անոթային բծերը, հեմանգիոմները գունատանում են և չափերով զգալիորեն փոքրանում։ Լազերի ազդեցությանը ենթարկվում են միայն մազանոթների պատերը, իսկ շրջապատող մաշկը չի վնասվում։ Այցելուն գործնականում անհարմարավետություն չի զգում, իսկ լազերի ազդեցությունից առաջացող կարմրությունն անցնում է 15-30 րոպեում։ Սելեկտիվ լազերային կոագուլյացիայի (լատիներեն coagulatio բառից, որը նշանակում է մակարդում, լերդացում) մեթոդը նվազագույնի է հասցնում սպիների առաջացման, շրջապատող հյուսվածքների վնասման ռիսկը և էապես կրճատում բուժման ժամանակը։

Անոթային ցանցի, անոթային աստղիկների, երակային ցանցիկի հեռացման գործողությունը Nd։VAG լազերով անվտանգ է և բարձրարդյունավետ։

Արդյունքում մենք ստանում ենք գերազանց էսթետիկական արդյունք` մաքուր, առողջ մաշկ։
Դեմքի անոթային աստղիկները, վարիկոզային ցանցիկը, անոթային բծերը ազդանշանն են այն բանի, որ անոթները կարիք ունեն ամրացման։
Որպեսզի անոթային աստղիկների բուժման կարիք այլևս չզգացվի` հանձնարարվում է անոթային ցանցի և անոթային այլ պաթոլոգիաների հեռացումից հետո անցնել մեզոթերապիայի կուրս:
Այս կուրսը նպաստում է անոթների ամրացմանը, իսկ լազերով վարիկոզի ոչ վիրահատական բուժում անցածներին խորհուրդ է տրվում կատարել մեր բժիշկների բոլոր հանձնարարականները։