Fotona ընկերության FRAC3® տեխնոլոգիայով աշխատող բարձրակարգ Nd:YAG լազերային համակարգը  արդյունավետության նոր չափանիշներ է սահմանել անվտանգ և արդյունավետ մազահեռացման համար՝ օգտագործելով նորարարական համակարգ, որը ճշգրտորեն թիրախավորում է մազարմատները՝  սելեկտիվ և միատարր ֆոտոթերմոլիզի համակցությամբ:
Fotona-ի Nd:YAG լազերային համակարգը, անվտանգ լինելով բոլոր տեսակի մաշկերի համար, իրականացնում է հեղափոխական լուսարձակային հսկողություն և եռաչափ բուժման ծրագիր՝ անվտանգ և արդյունավետ մազահեռացում ապահովելու համար:

Ի տարբերություն այլ ալիքների երկարությունների, Nd:YAG լազերն անվտանգ է մաշկի բոլոր  տեսակների համար:
Fotona-ի նորարարական համակարգը արդյունավետորեն թիրախավորում է մակերեսային բուժման հատվածները միևնույն ժամանակ անվնաս պահելով շրջապատող հյուսվածքները: Մազահեռացման հաջող իրականացումը մեծապես կախված է պացիենտի մաշկի և մազի տեսակից, ինչպես նաև բուժումը իրականացնող բժշկի հմտություններից ու հեռատեսությունից:

Շատ պացիենտներ կարող են ակնկալել անցանկալի մազերից ազատվելու ցանկալի արդյունք, իսկ հետագայում աճող մազերը  սովորաբար դառնում են ավելի բարակ և բաց երանգի, ուստի նաև ավելի քիչ արտահայտիչ, քան նախկինում: Մազահեռացման բարձրակարգ տեխնոլոգիան, զուգակցված Fotona-ի S-11 հատուկ սկաներով, հեշտությամբ կարող է արագ և արդյունավետ սկանավորել ընդարձակ հատվածներ՝ ոտքեր, մեջք և կրծքավանդակ՝ դարձնելով լազերային էպիլացիան ամենաարդյունավետ լուծումը երկարաժամկետ մազահեռացման դեմ: Fotona-ի գերհզոր լազերային լուսարձակումը ապահովում է արագություն և արդյունավետություն, որն ահրաժեշտ է սկանավորված հատվածները ամբողջությամբ ծածկելու համար: Մազահեռացման հատվածից կախված երեքից հինգ այցելությունից հետո, վեցից ութ շաբաթվա ընթացքում նկատելի կլինի նշանակալի էսթետիկ  արդյունք: