Լազերային էպիլացիա  GentleLASE PRO

Լազերային էպիլացիայի հիմքում ջերմային էֆեկտն է, որը դրսևորվում է հետևյալ կերպ. մարդու մազի մեջ գոյություն ունի մուգ պիգմենտ (ներկանյութ)` մելանին, որը կլանում է լուսային լազերային ճառագայթումը։
Լազերային էներգիայի կլանման ժամանակ տեղի է ունենում կտրուկ տաքացում մազի ամբողջ երկարությամբ։ Ջերմաստիճանի վայրկենական բարձրացումը քայքայում է մազի ֆոլլիկուլը (պարկիկը), և մազը, զրկված արմատից, դադարում է աճել։ Ծրագրային ապահովվածությունը, որով հագեցած է լազերը, հնարավորություն է տալիս լազերային սարքը էպիլացիայի համար հարմարեցնել այնպես, որ այն արձակում է ինտենսիվության և տևողության առումով խիստ չափաբաժանված իմպուլս։ Դրա ազդեցության տակ էլ ֆոլլիկուլը հասցնում է մեռնել, իսկ դրան շրջապատող հյուսվածքները մնում են անվնաս։ Մազերի հեռացման լազերային մեթոդի առանձնահատկությունն այն է, որ մեկ գործողության ընթացքում լազերի իմպուլսները ներազդում են միայն այն մազերի վրա, որոնք գործողության իրականացման պահին ակտիվորեն աճում են։ Այդպիսի վիճակում գտնվում է բոլոր մազերի ոչ ավելի, քան մեկ հինգերորդ մասը։ Համապատասխանաբար` այն մազերը, որոնք գտնվում են «քնածե վիճակում, չեն կարող ենթարկվել լազերի ազդեցությանը։ Ահա հենց այդ պատճառով էլ մաշկի այս կամ այն մասում մազերի լրիվ հեռացման համար անհրաժեշտ է իրականացնել գործողությունների շարք 1,5-2 ամիս ընդմիջումներով։

GentleLASE PRO-ն նորագույն ձևաչափի “լազերային բժիշկ“ է

Լազերային էպիլացիայի արդյունավետությունը 99%-ով կախված է այն բանից, թե ինչ լազերային սարքով է իրականացվում։ Լազերային և էսթետիկական բժշկության մեր Avanta կենտրոնում էպիլացիան իրականացվում է ամերիկյան Candela ընկերության GentleLASE PRO համակարգով։ Այսօրվա դրությամբ դա միակ սարքն է, որն ունի մաշկի դինամիկ սառեցման համակարգ։ GentleLASE PRO-ն մի ամբողջ տեղակայանք է, որն ստեղծված է լազերային էպիլացիայի ասպարեզում կուտակված բազմամյա համաշխարհային փորձի հիման վրա, աշխատում է արագ և առավելագույնս արդյունավետ։ Աշխարհի մասնագետների կողմից այն ճանաչված է որպես տեխնոլոգիաների ոսկե չափանիշ տվյալ բնագավառում։
GentleLASE PRO լազերով աշխատելիս մաշկի անզգայացման անհրաժեշտություն չկա։ Սառեցման ինքնատիպ դինամիկ համակարգի շնորհիվ գործողության ժամանակ այցելուները գործնականում անհարմարավետություն չեն զգում։ Այդպիսի արդյունքի գաղտնիքը պարզ է` լազերային ճառագայթի արձակումից 3 միլիվայրկյան առաջ մաշկի համապատասխան տեղամաս է ուղղվում հեղուկ ֆրեոն:
Հեղուկ ֆրեոնը էկոլոգիապես մաքուր և անվտանգ սառեցնող նյութ է։ Դրա շնորհիվ լազերային ազդեցության պահին մաշկն ուղղակի չի հասցնում տաքանալ։
Ոսկեբյուրեղ (թանկարժեք քար) համարվող Candela GentleLASE PRO լազերով էպիլացիայի իրականացման ժամանակ Ձեզ անհրաժեշտ գոտում մազերից լիովին և վերջնականորեն ազատվելու համար հարկ կլինի կատարել էականորեն ավելի քիչ գործողություններ, քան ցանկացած այլ լազերային սարքերով աշխատելիս։

Լազերայի՞ն էպիլացիա, թե՞ լուսային էպիլացիա։ Իհարկե` լազերային։

Մեր կենտրոնի մասնագետների, ինչպես և մեր գործընկերների` կոսմետոլոգների ու մաշկաբանների փորձը համոզիչ կերպով ապացուցում է, որ այսօր միայն Candela GentleLASE PRO սարքով իրականացվող լազերային էպիլացիան իրավունք ունի կոչվելու «թիվ 1 տեխնոլոգիաե` արդյունավետության առումով զգալիորեն գերազանցելով էպիլացիայի լուսային (ֆոտո) և էլեկտրական եղանակներին։ Ավանտայում Candela GentleLASE PRO սարքով կատարավող էպիլացիան Ձեզ կպարգևի անվիճելի առավելություններ.

  • Գործողությունները կատարվում են մեծ արագությամբ,
  • սեանսների ընդհանուր թիվը նվազագույնն է,
  • մաշկի վրա չեն մնում աճած մազեր,
  • բացառված է սպիների և այլ վնասվածքների առաջացումը,
  • էպիլացիա կարելի է իրականացնել մաշկի ամենազգայուն տեղամասերում,
  • գործողություններն ունեն շատ քիչ հակացուցումներ,
  • դա ավելորդ մազերից ազատվելու ամենախնայողական մեթոդն է,
  • լազերային էպիլացիան մեր բժշկական կենտրոնում իրականացվում է Հայաստանում հանդիպող ամենաբանական գնով։

 Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային էպիլացիային

Եթե Դուք մտադրվել եք էպիլացիայի գալ մեր կենտրոն, ապա գործողության առավել արդյունավետության հասնելու և այրվածքի ռիսկից խուսափելու համար կտրականապես չի հանձնարարվում էպիլացիայից 2 շաբաթ առաջ ընդունել արևայրուկ։
Նույն ժամանակահատվածում պետք է հրաժարվել նաև մազերը դուրս քաշելուց (մոմ, էպիլյատոր, ունելի)։
Լազերային էպիլացիան անցկացվում է 1-2 մմ-ից ոչ երկար և ոչ կարճ մազերի դեպքում, դրա համար էլ գործողությունից 2-3 օր առաջ սափրեք մազերը մաշկի այն տեղամասում, որը պետք է ենթարկվի մշակման (բացի կնոջ դեմքից)։

Ինչպե՞ս է կատարվում լազերային էպիլացիան

Այցելունին տրամադրվում են հատուկ ակնոցներ` աչքերը լազերի լույսից պաշտպանելու։ Բժիշկը գնահատում է այցելուի մաշկի տեսակը և մազերի գույնը, ազդեցության գոտիների զգայունությունը: Դրանց հիման վրա, համակարգչային ծրագրի օգնությամբ, կարգավորում է լազերային սարքը յուրաքանչյուր այցելուի համար անհատապես։ Այնուհետև բժիշկը վերցնում է սարքի մանիպուլյատորը և սկսում շարժել այն մաշկի վրայով։ Սարքը տալիս է լազերային կարճ իմպուլսներ (ազդակներ), որոնցից ամեն մեկից առաջ ավտոմատ կերպով միանում է մաշկի դինամիկ սառեցման համակարգը։

Որպես կանոն` լազերային էպիլացիան առանձնապես տհաճ զգացողություններ չի առաջացնում։ Մաշկի մշակվող տեղամասի չափերից կախված` այն կարող է տևել 10-60 րոպե։ Անհրաժեշտ է իմանալ, որ մաշկի լազերային մշակումից հետո մազերը վայրկենապես չեն թափվում (բացի դեմքի գոտուց), այլ հաջորդող 10-14 օրերի ընթացքում, իսկ այնուհետև մեկուկես-երկու ամիս անհանգստություն չեն պատճառում  (բացի դեմքի գոտուց, որտեղ մազերն անհետանում են անմիջապես)։ Գործողության ավարտից հետո մաշկի` ազդեցության ենթարկված տեղամասերին քսվում է պաշտպանիչ քսուք։

Ի՞նչ կանոններ պետք է պահպանել լազերային էպիլացիայից հետո

Գործողությունից հետո մաշկի թեթև կարմրության առկայության դեպքում օգտվեք արտաքին միջոցից, որը կհանձնարարի մազահեռացումն անցկացնող բժիշկը։
7-14 օր խուսափեք արևայրուկից։
Եթե Դուք չեք ցանկանում սպասել 10-14 օր` մինչև լազերով մաշկի մշակված տեղամասերից մազերը թափվեն, ապա դրանք կարելի է հեռացնել ունելիով, ածելիով կամ դեպիլյացիայի համար նախատեսված քսուկներով։
Լազերային էպիլացիայի սեանսից 10-14 օր անց, ընդհուպ մինչև նոր սեանսը, չի կարելի մազերը հեռացնել մոմով կամ էլեկտրաէպիլյատորով։ Եթե ծագում է այդպիսի անհրաժեշտություն, ապա օգտագործեք դեպիլյացիոն քսուք, մուս կամ փոքր մկրատ։ Մազերի կրկնակի հեռացման համար պետք է գրանցվել այն ժամանակ, հենց որ մազերն սկսեն աճել։ Կրկնակի սեանսի նախապատրաստությունն այնպիսին է, ինչպիսին լազերային էպիլացիայի առաջին սեանսի ժամանակ էր` պետք է մազերը սափրել գործողությունից 2-3 օր առաջ (որպեսզի մազերի երկարությունը լինի 1-2 մմ-ից ոչ ավելի)։

Ո՞ր դեպքերում է լազերային էպիլացիան հակացուցված

  • Մաշկային հիվանդությունների սուր և քրոնիկական փուլեր,
  • էնդոկրին (ներծորական) հիվանդություններ,
  • հերպեսի ակտիվ փուլ,
  • վարակիչ հիվանդություններ,
  • մաշկի չարորակ նորագոյացություններ,
  • էպիլեպսիա։

Լազերային էպիլացիայի գործողությունների անհրաժեշտ քանակը և կանոնավորությունը

Անցանկալի մազերից հիմնավորապես ազատվելու համար մեր բժշկական կենտրոնում պետք է անցնել լազերային էպիլացիայի միջինը 5-8 սեանս։ Առաջին ընդմիջումը կազմում է մոտ մեկուկես ամիս, այնուհետև ժամանակային ընդմիջումները գործողությունների միջև աստիճանաբար մեծանում են։ Էպիլացիայի արդյունավետության վրա ազդում են Ձեր մաշկի տեսակը, մազերի գույնը և այն, թե մաշկի հատկապես որ տեղամասերն են ենթարկվում մշակման, մաշկի վրա արևայրուկ կա՞, թե՞ ոչ։
Որպեսզի լազերային էպիլացիան անցնի առավելագույնս հաջող և ներգործուն ձևով` խստորեն պահպանեք մեր բժիշկների բոլոր հանձնարարականները։

Լազերային էպիլացիայի լրիվ կուրսից հետո մաշկի մշակված տեղամասերում մազեր այլևս չեն աճի։
Եզակի դեպքերում, երբ այցելուի օրգանիզմում այս կամ այն պատճառով առաջանում են հորմոնալ խախտումներ, ապա մաշկի նշված տեղամասերում մազեր կարող են նորից հայտնվել, բայց դա բոլորովին կապված չէ լազերային էպիլացիայի որակի հետ։