Vivace-ն վերջին սերնդի ֆրակցիոն թերմոլիֆտինգի տեսակներից է: Կիրառման զոնաներ՝ դեմք, պարանոց, մարմին, ձեռքեր: Ձգման և ուրվագծի շտկման հիմնական էֆեկտը ձևավորվում է կոլագենի արտադրմամբ: Պրոցեդուրան նպաստում է կնճիռների նվազեցմանը:
Առավելություններ՝
- արագ ռեգեներացիա,
- ազդեցության մեծ սպեկտոր,
- արագ արդյունք և շարունակական զարգացում 3 ամսվա ընթացքում,
- մեկ գլխիկի բազմակի կիրառում մեկ այցելուի համար,
- չկա ֆոտոտիպի սահմանափակում,
- չկան սեզոնային սահմանափակումներ։
Բժիշկ-մաշկաբան Գոհար Չոբանյանն իրականացնում է Vivace միկրոասեղավորում պրոցեդուրան

Ֆրակցիոն թերմոլիֆտինգի այս պրոցեդուրան նպաստում է կնճիռների նվազեցմանը

Ցուցումներ՝
- կնճիռներ,
- սպիներ,
- ստրեաներ,
- մաշկի ծավալի կորուստ,
- ակնե։
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններ,
- շաքարախտ,
- հերպես՝ սրացման փուլում։
Ի՞նչ է պետք իմանալ պրոցեդուրայի մասին
Պրոցեդուրայի հիմքում 36 ոսկեզօծ բարակ ասեղներով մեկանգամյա օգտագործման գլխիկն է, որը 0,8-4.5 մմ խորությամբ մտնում է մաշկի մեջ` լուսարձակելով ռադիոֆրակցիոն ալիքներ, ինչը խթանում է կոլագենի և էլաստինի սինթեզը:
Արդյունքում․
- խթանում ենք նոր կոլագենի արտադրումը,
- արտադրվում է հիալուրոնային թթու։
Այս նյութերի արտադրման ժամանակ կարողանում ենք շտկել մի շարք թերություններ։
Օրինակ, մաշկի անհավասար երանգը՝ որպես կնճիռների հարթեցման հետևանք:
Vivace միջամտությունից հետո անոթները որոշ ժամանակ բաց են մնում, ինչը ժամանակ է տալիս կոլագենի արտադրման համար: Պրոցեդուրան բարենպաստ է անդրադառնում մաշկի արտաքին տեսքի վրա:
Միջամտությունը կարելի է իրականացնել մարմնի տարբեր հատվածների վրա:
Տևողությունը՝ 45 րոպե, պահանջվում է հավելյալ 30-40 րոպե ցավազրկման համար: