Piano-ն մաշկի խորքային շերտերի ատրավմատիկ լազերային երիտասարդացում է: Fotona-ի SP Dynamis սարքավորման շնորհիվ միջամտությունն իրականացվում է լուսային ճառագայթի երկարության խիստ հսկողությամբ:
Միջամտության էությունը
Լազերը ներազդում է մաշկի կոլագեն և էլաստին արտադրող շերտերի վրա: Ճառագայթը խթանում է մաշկի շերտերում տեղի ունեցող նյութափոխանակությունը և խթանում է էլաստիկության և խոնավեցման համար պատասխանատու սպիտակուցների սինթեզը։
Պրոցեդուրայի արդյունքում ձևավորվում է երկարատև պահպանվող կոլագենային կարկաս, ինչը տալիս է լիֆտինգ էֆեկտ: Սկսվում է բջիջների ռեգեներացիան և նոր մաշկի ձևավորումը:
Բժիշկ-մաշկաբան Գայանե Մկրտչյանն իրականացնում է Piano լազերային երիտասարդացման պրոցեդուրան

Պրոցեդուրան իրականացվում է Fotona սարքավորմամբ

Ցուցումներ՝
- գունատ դեմք,
- դեմքի կառուցվածքի խախտում,
- մաշկի էլաստիկության և երանգի կորուստ:
Հակացուցումներ․
- հղիություն և լակտացիայի շրջան,
- շաքարախտ,
- ուռուցքային հիվանդություններ,
- հերպես՝ սրացման փուլում:
Առավելություններ․
- անցավ է,
- չկա վերականգնողական փուլ,
- կիրառելի է մարմնի տարբեր հատվածներում:
Այցելությունների հաճախականությունը
Լազերային երիտասարդացման կուրսը սովորաբար ներառում է 6 այցելություն: Քանակը կարող է հստակեցվել մասնագետի կողմից: Կախված է այցելուի անհատական ցուցանիշներից: