Morpheus8-ը վերջին սերնդի ասեղային ֆրակցիոն RF լիֆթինգ է:

Երիտասարդացման այս մեթոդի յուրահատկությունը ֆրակցիոն և RF տեխնոլոգիայի համատեղումն է: Միջամտության համար օգտագործվում են հատուկ գլխիկներ, որոնց ասեղների ներթափանցման խորությունը կարգավորվում է մասնագետի կողմից։ Երկբևեռ էներգիան ազդում է մաշկի վրա՝ անցնելով գլխիկի ասեղային հատվածով: Սկսում է մաշկի երիտասարդացման պրոցես: Խթանվում է կոլագենի արտադրումը:

Այս մեթոդի առավելություններից է մաշկի փաստացի և կառուցվածքային փոփոխությունը: Սա հանգեցնում է մաշկի երկարատև և զգալի խտացման: 

Morpheus-fractora-2
Morpheus-fractora

 

Ցուցումներ՝ 

  • կնճռոտ մաշկ,
  • թեթև կնճիռներ,
  • մաշկի որակի անկում,
  • մաշկի անհավասար երանգ,
  • պոստակնե,
  • աչքերի շուրջ տարիքային փոփոխություններ,
  • պարկեր աչքերի տակ:  

 Հակացուցումներ՝ 

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • հոգեկան և նյարդային համակարգի հիվանդություններ,
  • հերպես՝ սրացման փուլում, 
  • վարակիչ հիվանդություններ: 

Վերականգնողական ընթացքը՝ 3-7 օր:

Տևողությունը՝ 40-60 րոպե:

Մեկ կուրսը՝ 1-3 այցելություն: 

Հաճախականությունը՝ 5-8 շաբաթ ընդմիջումով:

Ավանտայում կգտնեք երիտասարդացնող ծառայությունների լայն շրջանակ: Դրանք օգնում են լրացնել և բարելավել  արդյունքները:

Մեզ մոտ մասնագետի հետ խորհրդակցությունն անվճար է: Առաջարկում ենք միայն այն էսթետիկ միջամտությունները, որոնք ուղղված են ձեր խնդիրների լուծմանը: