Jett Plasma-ն կոպերի լիֆթինգի ոչ վիրահատական միջամտության տեսակ է, նաև հայտնի է ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա անունով:
Պրոցեդուրայի նկարագրությունը
Միջամտությունն իրականացվում է քվազինեյտրալ պլազմայի միջոցով: Արդյունքում, պլազմայի բազմաստիճան, բարձր արդյունավետ արտանետումը ձևավորում է ջերմային էներգիա: Դա կոագուլյացիոն ազդեցություն է թողնում հյուսվածքների վրա: Պրոցեդուրան ունի մեծ ճշգրտություն պլազմայի շատ բարակ ճառագայթների շնորհիվ:
Էսթետիստ Հասմիկ Օհանյանն իրականացնում է Jet Plasma պրոցեդուրան


Ցուցումներ՝
- կոպերի իջեցում,
- հարակնային կնճիռներ:
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- չարորակ ուռուցքային հիվանդություններ,
- մետաղե իմպլանտատների առկայություն,
- բորբոքումներ ներազդման գոտիներում:
Տևողություն՝ 30-60 րոպե:
Լրացուցիչ տեղեկատվություն
- Պրոցեդուրան իրականացվում է տեղային անզգայացմամբ․
- 7-րդ օրը կարելի է դիմահարդարում անել:
Վերականգնողական շրջան՝ 7 օր։
Միջամտությունից հետո առաջին շաբաթվա ընթացքում պետք է խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից:
Կոպերի մաշկը շատ բարակ և նուրբ է, այդ իսկ պատճառով ծերացման նշաներն առաջին հերթին այստեղ են հայտնվում:
Սա ամենատարածված խնդիրներից է, որի լուծման համար դիմում են մեզ: Ավելի ու ավելի հաճախ է նախապատվություն տրվում ոչ վիրահատական մեթոդներին:
Մեր կլինիկայում խորհրդատվությունն անվճար է։ Նախնական խորհրդատվության ժամանակ մասնագետը կտրամադրի մանրամասն տեղեկտվություն, որոշում կայացնելու համար։