Զանգահարել
HIFU-ն (High-Intensity Focused Ultrasound) ջերմային կոագուլյացիայի միջոցով դեմքի մաշկի ձգման արդյունավետ և անվտանգ միջոց է: էսթետիկ բժշկության ոլորտում այս միջամտության արդյունքին համարժեք արդյունքը մինչև վերջերս հնարավոր էր լինում ստանալ միայն պլաստիկ վիրահատության միջոցով: Փափուկ հյուսվածքների ընդգծված պտոզի դեպքում վիրահատական դեմքի ձգումը (facelifting) դեռևս մնում է ակտուալ:
HIFU-ի սկզբունքը
Լիֆտինգի արդյունքը բարձր հաճախականությամբ ուլտրաձայնային իմպուլսների ազդեցությունն է դերմի խորքային շերտերի վրա․ ուլտրաձայնային ալիքը ներթափանցում է մաշկի խորը շերտեր մինչև 13մմ խորությամբ։
Առավելությունները՝
- չկա վերականգնողական շրջան,
- արդյունքը միջամտությունից հետո որոշակի ժամանակահատվածում ամեն օր ավելի նկատելի է դառնում,
- երկարատև արդյունք՝ մինչև 2 տարի։
Ցուցումներ՝
- տարիքային փոփոխություններ,
- կրկնակզակ,
- այտերի ուրվագծերի կորուստ,
- մաշկի կախվածություն և գունատություն պարանոցի և կզակի հատվածում,
- դեմքի օվալի և ստորին ծնոտի ուրվագծի խախտում,
- քիթ-շրթնային ծալքերի խորացում, շուրթերի անկյունների կախվածություն,
- հոնքերի կախվածություն,
- գրավիտացիոն պտոզ (իջեցում):
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- էպիլեպսիա,
- մաշկային բորբոքումներ,
- ինֆեկցիաներ,
- ուռուցքային հիվանդություններ,
- գայլախտ և այլ աուտոիմունային հիվանդություններ: