FaceTite-ը դեմքի լիֆթինգի նորագույն, քիչ ինվազիվ տեխնոլոգիա է: Այն հեղափոխական է դարձել էսթետիկ բժշկության ոլորտում: Պրոցեդուրան թույլ է տալիս հասնել շատ մեծ արդյունքների: Միջամտությունը կատարվում է առանց կտրվածքների: Սարքավորումը մաշկի վրա հետքեր չի թողնում:
Տարբեր չափսերի և ձևի գլխիկների շնորհիվ (AccuTite и NeckTite) մենք միջամտությունն իրականացնում ենք նույնիսկ շատ զգայուն հատվածներում՝ հարակնային շրջան, կզակ, պարանոց:
Այս մեթոդը հայտնի է նաև ոչ ինվազիվ լիֆթինգ և ոչ վիրահատական բլեֆարոպլաստիկա անուններով:
Մոսկվայից հատուկ հրավիրված պլաստիկ վիրաբույժ Վարդան Արշակյանն իրականացնում է FaceTite պրոցեդուրան

Պրոցեդուրան իրրականացվում է InMode-ի կողմից ներկայացված BodyTite սարքավորմամբ

Պրոցեդուրայի էությունը՝
Միջամտությունը իրականացվում է երկու էլեկտրոդների միջոցով, որոնցից մեկը դրվում է մաշկի տակ՝ խորքային շերտերը տաքացնելու նպատակով: Էլեկտրոդի տրամագիծն ընդամենը 1.6 մմ է:
Դա թույլ է տալիս խուսափել այրվածքներից ու տրավմաներից: Մյուս էլեկտրոդի միջոցով կառավարվում է ջերմաստիճանը: Ապահովում է ճարպային հյուսվածքների հալեցումը:
Դրան զուգահեռ կատարվում է հյուսվածքների և մաշկի լիֆթինգ՝ մոտ 38%: Արդյունքում ստացվում է լիֆթինգի զգայուն էֆեկտ:
Առավելությունները՝
- կարճ վերականգնողական շրջան,
- ատրավմատիզմ,
- բնական միմիկայի պահպանում:
Ցուցումներ՝
- դեմքի հյուսվածքների թուլացում,
- կրկնակզակ,
- պարանոց-կզակ հատվածի անկյան անտեսանելիություն,
- կնճիռներ պարանոցի շրջանում,
- վեներայի օղակ՝ կնճիռների կուտակում,
- աչքերի տակ պարկեր:
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- ուռուցքային հիվանդություններ,
- հոգեկան խանգարումներ,
- սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ խանգարումներ,
- արյան շրջանառության խանգարում:
Միջամտությունը կատարվում է տեղային ինֆիլտրացիայի կամ ընդհանուր ցավազրկման միջոցով: Կախված է աշխատանքի ծավալից:
Տևողությունը մոտ մեկ ժամ և ավելի: Կախված է աշխատանքի ծավալից:
Վերականգնողական շրջան՝
- Կլինիկայի պայմաններում՝ մի քանի ժամից մինչև 1 օր,
- Վերադարձ կյանքի նորմալ ռիթմի 4 կամ 5 օր անց,
- Խորհուրդ է տրվում միջամտությունից հետո մոտ մեկ ամիս խուսափել սպորտով զբաղվելուց և արևային լոգանք ընդունելուց:
Վերջնական արդյունքը նկատելի է 4-6 ամիս անց:
Նախնականը՝ 1.5 ամսից: