Քիմիական պիլինգները մեծ տարածում են ստացել երիտասարդացման ծրագրերի շրջանում:
Պիլինգ բառը թարգմանվում է մաշկել:
Պիլինգները նաև հայտնի են էքսֆոլիացիա՝ մաշկի մեռած շերտի հեռացում անվանմամբ: Շատ դեպքերում դա օգնում է լուծել բժիշկ-էսթետիստի առաջ դրված մի շարք խնդիրներ:
Բժիշկ-մաշկաբան Հռիփսիմե Ստեփանյանն իրականացնում է քիմիական պիլինգ պրոցեդուրան


Արդյունքներ՝
- մաշկի հավասար գույն,
- մանր կնճիռների հեռացում,
- խոնավացում,
- մաշկի երանգի բարելավում,
- էլաստիկության բարելավում:
Պիլինգները համարվում են թթվային երիտասարդացում: Պիլինգներն ազդում են մաշկի տարբեր շերտերի վրա, թողնում են երիտասարդացման տեսանելի արդյունքներ:
Ըստ ազդեցության տեսակի պիլինգները կարելի է բաժանել՝ մակերեսային, միջին և խորքային:
Վերջին տեսակը երիտասարդացման ագրեսիվ մեթոդներից է: Խորհուրդ է տրվում այն իրականացնել ստացիոնար պայմաններում:
Ցուցումներ՝
- երիտասարդացում,
- պիգմենտների հեռացում,
- ակնեի և կուպերոզի բուժում։
Հակացուցումներ՝
- վարակիչ հիվանդություններ,
- բարձր ջերմություն,
- հղիություն և լակտացիայի շրջան,
- դաշտանային ցիկլ,
- տաք եղանակներ՝ արևի ակտիվ ազդեցություն,
- վահանաձև գեղձի պաթոլոգիա,
- մաշկային հիվանդություններ,
- մեխանիկական վնասվածքներ բուժվող հատվածում։
Տարիքային ցուցումները կախված են ակնկալվող արդյունքից:
Երիտասարդացմանն անհրաժեշտ արդյունքը ապահովվում է 30-ից հետո: Այս դեպքում մաշկը դեռ երիտասարդ է, բայց տարիքային փոփոխություններն արդեն նկատելի են դառնում: Օրինակ՝ հայտնվում են միմիկական փոքր կնճիռներ:
Մակերեսային պիլինգները նախատեսված են ավելի ցածր տարիքի համար: Դեմքի հարթեցման համար կարելի է դիմել 20-ից հետո:
Միջամտությունը խորհուրդ ենք տալիս աշուն-ձմեռ հատվածում: Արևի ուժեղ ազդեցությունը մաշկի վրա անբարենպաստ է անդրադառնում: