Պլազմոլիֆտինգը մաշկի երիտասարդությունը երկարացնող նորարարական մեթոդներից է, որի ժամանակ օգտագործում ենք այցելուի արյան պլազման: 

Այս մեթոդը բարձր է գնահատվում, քանի որ միաժամանակ լուծում է մի շարք խնդիրներ՝

  • նպաստում է կոլագենի, էլաստինի և ֆիբրոբլաստների արտադրմանը,
  • խթանում է հիալուրոնային թթվի մոլեկուլների ձևավորումը, 
  • ակտիվացնում է հյուսվածքների վերականգնումը, իմունիտետն ու նյութափոխանակությունը,
  • օգնում է նկատելիորեն սպիտակեցնել դեմքի մաշկի գույնը։ 
Պլազմոլիֆտինգ
Պլազմոլիֆտինգ-2

Պլազմոլիֆտինգի առավելությունները՝

  • բնական մեթոդ է,
  • ապահովում է արագ արդյունք,
  • չունի տարիքային սահմանափակում։ 

Պրոցեդուրայի փուլերը՝

  • արյան վերցնում երակից,
  • արյունը մաքրվում է լեյկոցիտներից և էրիթրոցիտներից, ստանում ենք 5-8 անգամ խտացված թրոմբոցիտների պլազմա,
  • Բարակ ասեղների օգնությամբ պլազման ներարկում ենք մշակման ենթակա զոնաներ: 

 Մեկ այցի տևողությունը՝ 40-50 րոպե։ 

Վերականգնողական շրջան՝ 

Կարմրությունը, այտուցվածությունը, հետքերն անցնում են 2-3 օրից։

Պլազմոլիֆտինգի ցուցումները՝ 

  • միմիկական կնճիռներ,
  • դեմքի փափուկ հյուսվածքների պտոզ (իջեցում),
  • էլաստիկության նվազում,
  • մաշկի չորություն, ջրազրկում, հոգնածություն, թեփոտում, 
  • սպիտակ բծերի պրոֆիլակտիկա և բուժում,
  • լազերային պիլինգի և երիտասարդացման այլ ագրեսիվ մեթոդներից հետո մաշկի վերականգնում, 
  • մաշկային հիվանդությունների բուժում:

Հակացուցումներ՝

  • արյան համակարգի հիվանդություններ,
  • շաքարային դիաբետ,
  • հեպարինի անհամատեղելիություն, 
  • վարակիչ հիվանդություններ,
  • իմունային համակարգի հիվանդություններ,
  • մշակման ենթակա զոնաներում բորբոքային պրոցեսներ,
  • բարձր ջերմություն,
  • հակակոագուլյանտների ընդունում,
  • լյարդի քրոնիկ հիվանդություններ,
  • հղիություն և լակտացիայի շրջան։ 

Հակացուցումների մի մասն ունի անհատական բնույթ։ 

Բարձր արդյունավետության համար խորհուրդ է տրվում ընտրել պլազմոլիֆտինգի կուրսային տարբերակը: 

Նախքան միջամտությունը խորհրդատվությունը մասնագետի հետ պարտադիր է: