Պլազմոգել- Fillex-ը նոր խոսք է էսթետիկական բժշկության մեջ

Պլազմոգել 2Ժամանակակից էսթետիկական կոսմետոլոգիայի Ավանտա կլինիկան առաջարկում է դեմքի ձևի ուղղման և հատուկ գելով խորը կնճիռների հեռացման հեղինակային մեթոդիկա։ Գելը պատրաստվում է այցելուի տրոմբոցիտներով ակտիվացված սեփական բուժասիճուկից, որի խտությունը կախված է լուծվող խնդրից և կարող է տատանվել մածուցիկից մինչև թանձրը։ Դա լավ այլընտրանք է այն այցելուների համար, ովքեր վճռականապես չեն ցանկանում արհեստական իմպլանտների ներմուծում և որոնց հակացուցված է գիալուրային ֆիլերների ընդունումը։
Առավելությունը նաև այն է, որ պլազմագելն այտուց չի առաջացնում, ի տարբերություն գիալուրաթթվի, որը դեպի իրեն է ձգում ջրի մոլեկուլները։ Առավելություն է և այն, որ պլազմագելը երիտասարդացման ընթացքը առաջ է մղում սեփական ֆիբրոբլաստների խթանման, սեփական կոլագենի, էլաստինի և գիալուրային արտադրության վերականգնման հաշվին։

Ի՞նչ է պլազմոգելը

Պլազմոգել 1Պլազմոգելն աուտոլոգիական ֆիլեր է` արյան ջերմամշակված պլազմայի հիման վրա։
Ջերմամշակումը կատարվում է Fillex սարքով, որն ապահովում է բջիջների աճի գործոններով, ալբումինով, ամինակսիլոտներով հարուստ «ֆիբրինային սոսնձի» ձևավորումը։ Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս արյան պլազման վերածել գելի` առանց լրացուցիչ բաղադրիչների ավելացման։ Պլազմագելն օժտված է բարձր ձգունությամբ և մոդելավորող հատկանիշներով, ինչպես նաև միկրոգործոնային կենսաբանական ազդեցությամբ։

Ցուցումներ պլազմայի ընդունման համար.

  • Քիթ-շրթնային ծալքերի լրացում,
  • այտերի և շրթունքների ծավալի մեծացում,
  • կզակի ձևի փոփոխություն,
  • դեմքի. ձեռքերի, լանջաբացվածքի գոտու կենսաբանական ձևավորում,
  • դեմքի ձվաձևության (օվալի) վերականգնում,
  • այտերի իջվածքներ,
  • գոտի` աչքերի տակ,
  • սպիներ։

Ի՞նչ է տեղի ունենում պլազմոգելի հետ ներարկումից հետո

Ներարկումից հետո պլազմագելը ձևավորում է կոլագենային մատրիցա, որը պահպանում է մաշկը, կանխարգելում դրա կախվելը և թույլ չի տալիս նոր կնճիռների ի հայտ գալը։


ՊլազմոգելՊլազմոգելի առավելությունները

PRP armena պատրաստուկն ստեղծված է այցելուի սեփական արյունից և, հետևաբար, չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ և այլ երևույթներ.

  • Պլազմագելը հանդիսանում է հիմնակմախք, որի միջոցով աճում են նոր անոթներ, և, հետևաբար, ներարկման գոտիներում չեն առաջանում իշեմիաներ։
  • Պլազմագելի ներարկումից հետո այցելուն ապահովագրված է այտուցներից և փքվածությունից, որոնք երբեմն առաջանում են մեծ ծավալի գիալուրաթթվի ներարկումից հետո։
  • Պլազմագելը ոչ միայն «լցնում է» կնճիռները և ծալքերը, մեծացնում ծավալը, այլև բարելավում է մաշկի որակը։

Գործողության մանրամասները

Պլազմագելը նուրբ ասեղով հաջորդական սրսկումների շարքով ներարկվում է մաշկի մեջ` խստիվ կնճռի տակ։
Անզգայացում` ուղեկցող կամ ցավազրկող քսուք
Գործողության տևողությունը` 50 րոպեից մինչև 1,5 ժամ
Անհարմարավետությունը` աննշան
Ի՞նչ պետք է սպասել գործողությունից հետո` արդյունքը տեսանելի է գործողությունից անմիջապես հետո և ժամանակի հետ մեծանում է։
Գործողության ռիսկը` հեմատոմներ
Պլազմագելի արդյունքի տևողությունը` 6-10 ամիս` կախված ներարկված պատրաստուկի ծավալից և գոտուց։