Միկրոասեղավորումը մաշկի բջիջների թարմացումը խթանող երիտասարդացման մեթոդներից է:

Միկրոասեղավորման բնույթը 

Պրոցեդուրայի ժամանակ մաշկը ծակում են ասեղների միջոցով, ինչը միկրոտրավմաներ է առաջացնում։ Արդյունքում էականորեն բարձրանում է մաշկի ռեգեներացիայի մակարդակը: Մաշկը ծակելու արդյունքում նյութերը ներթափանցում են ավելի խորը հատվածներ, ինչը մեծ արդյունավետություն է ապահովում: 

Майкронидалинг
Майкронидалинг.

 

Առավելությունները՝

  • վերականգնվում է մաշկի էլաստիկությունը,
  • հարմար է մաշկի բոլոր տեսակների համար,
  • խթանում է կոլագենի արտադրությունը,
  • նվազում են միմիկական կնճիռները,
  • հարմար է սպիների հեռացման համար, 
  • նպաստում է ծակոտիների նեղացմանը:

Ազդեցությունը՝

Միկրոասեղավորումը ներգործում է մաշկի վերին շերտերի վրա, ձևավորում է անոթներ, որոնք նպաստում են վիտամինների, շիճուկների և այլ կոսմետիկ նյութերի արագ կլանմանը՝ մեծացնելով պրոցեդուրայի արդյունավետությունը:

Ցուցումներ՝

  • կնճիռներ,
  • դեմքի, դեկոլտեի գույնի խամրում,
  • մաշկի չորություն,
  • սպիներ,
  • ակնե:

 Հակացուցումներ՝

  • հղիություն և լակտացիայի շրջան,
  • հոգեկան և նյարդային համակարգի հիվանդություններ,
  • հերպես,
  • վիրուսային հիվանդություններ,
  • բարձր ջերմություն,
  • շաքարախտ:

Տևողությունը՝

1 ժամ

Արդյունավետության ավելացման համար խորհուրդ ենք տալիս դիտարկել միջինում 3-5 այցելություն ներառող կուրս:

Միջամտությունից առաջ խորհրդատվությունը մասնագետի հետ պարտադիր է։