Մեզոթերապիան ներարկումային երիտասարդացման մեթոդ է, որի նպատակն է անհրաժեշտ կետերում մաշկը սնուցել անհրաժեշտ վիտամիններով, հանքային նյութերով, ամինաթթուներով, նուկլեինաթթուներով։ 

Երիտասարդացնող ծրագրերի շրջանակում՝ մեզոթերապիայի ժամանակ, մաշկի մեջ ներարկում ենք հատուկ ընտրված մեզոկոկտեյլներ. հատկապես ընտրվում են այն նյութերի կոկտեյլները, որոնք անհրաժեշտ են տվյալ այցելուի համար: 

Մեզոթերապիայի առավելությունները՝

  • ցավի բացակայություն,
  • տարիքային սահմանափակումների բացակայություն,
  • բարձր համատեղելիություն այլ էսթետիկ միջամտությունների հետ,
  • կարճ վերականգնողական շրջան։
2-402x325
1-402x325

Մեզոթերապիայի ցուցումներն են՝ 

  • մաշկի չորություն,
  • մաշկի տոնայնության կորուստ,
  • լայնացած ծակոտիներով յուղոտ մաշկ,
  • տարիքային և միմիկայի գծերի առկայություն, 
  • աչքերի տակ մուգ շրջանակներ, 
  • աչքերի տակ ճարպագնդերի առկայություն։ 

Կարևոր է իմանալ

Միջամտությունը կատարվում է ցավազրկող քսուքի օգնությամբ։ 

Մեկ այցի տևողությունը՝ 60 րոպե։

Մեզոթերապիայի տեսանելի և երկարաժամկետ արդյունքի համար խորհուրդ ենք տալիս կուրսային տարբերակը՝ 5-10 այցելություն։ 

Իր բարենպաստ ազդեցության շնորհիվ մեզոթերապիան լայն տարածում է գտել նաև տրիխոլոգիայում: Ժամանակակից մեզոկոկտեյլները օգնում են ամրացնել մազարմատները և հասնել մազաթափության կանխման շատ բարձր արդյունքների: 

 Մեզոթերապիայի կիրառման այլ ոլորտներ՝ 

  • Նիհարեցում՝ պայքար տեղային ճարպագոյացությունների, ցելյուլիտի դեմ, կրկնակզակի հեռացում,
  • Տրիխոլոգիա՝ մազարմատների ամրացում և մազաթափության կանխում։