Զանգահարել
Կարբօքսիթերապիան մաշկի վրա ածխաթթու գազով ներգործող էսթետիկ մեզոթերապիայի մեթոդներից է:
Տարիքային սահմանափակումներ չկան:
Հատուկ բժշկական գազի ներգործման հետևանքով հնարավոր է՝
- ընդգծել դեմքի օվալը,
- բարելավել նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունը,
- հարթեցնել խորը կնճիռները,
- ուժեղացնել մաշկի առաձգականությունն ու էլաստիկությունը,
- մաշկը հարստացնել սննդանյութերով,
- խթանել վերականգնման ընթացքը,
- հեռացնել այտերի ավելորդ հատվածը,
- վերացնել սպիտակ բծերն ու սպիները։


Կարբօքսիթերապիայի ցուցումները՝
- մաշկի վաղաժամ ծերացում,
- դեմքի կնճիռներ,
- դեմքի գունատություն,
- ակնե,
- աչքերի տակ մուգ շրջանակներ։
Հակացուցումներ՝
- արյան շրջանառության և սիրտ-անոթային հիվանդություններ,
- քրոնիկ հիվանդություններ,
- նյարդային համակարգի խանգարում,
- հղիություն և լակտացիայի շրջան,
- երիկամային և շնչառական անբավարարություն։
Կարբօքսիթերապիան չունի վնասակար հետևանքներ և բարդացումներ չի առաջացնում:
Կարբօքսիթերապիան հնարավոր է համատեղել այլ էսթետիկ միջամտությունների հետ՝
- Մեզոթերապիա
- Լիպոսակցիա
- Լազերային դերմաբրազիա
Մաշկաբանի հետ խորհրդատվությունը միջամտությունից առաջ պարտադիր է, քանի որ կարող են լինել անհատական բնույթի հակացուցումներ: