SmoothEye երիտասարդացման մեթոդը նախատեսված է աչքերի շրջանի մաշկը վերականգնելու, հարակնային կնճիռները նվազացնելու և մաշկի տոնուսը բարձրացնելու համար։ Միջամտությունն ինվազիվ չէ։
Երիտասարդացնող արդյունքը ստանում ենք երկու տարբեր երկարության լազերների ազդեցության միջոցով:
Առավելություններ՝
- չկան սեզոնային սահմանափակումներ,
- կարճ վերականգնողական շրջան,
- տեսանելի ու արագ արդյունք առաջին իսկ այցից հետո,
- համադրվում է երիտասարդացնող այլ ծրագրերի հետ։
Բժիշկ-մաշկաբան Տաթևիկ Մուրադյանն իրականացնում է Smooth Eye երիտասարդացում

Smooth Eye կոպերի ձգում

Ցուցումներ՝
- խորը կնճիռներ,
- կոպերի պտոզ (իջեցում),
- աչքերի մուգ շրջանակներ,
- թուլացած մաշկ։
Միջամտության նկարագրություն
SmoothEye մեթոդը բաղկացած է չորս էտապներից, որոնցից յուրաքանչյուրը երիտասարդացման առանձին մեթոդ է համարվում։
1-ին էտապ՝ SMOOTH. կոպերի վերականգնման փուլն է. այս էտապում մշակվում է կոպի լորձաթաղանթը։ Լազերի ազդեցությունը խթանում է կոլագենի արտադրությունը:
2-րդ էտապ. այս էտապում մշակվում է պերիօրբիտալ զոնան. Կատարվում է հյուսվածքների հավասար հոմոգեն տաքացում։ Ջերմային ազդեցության միջոցով կատարվում է մաշկի խորքային շերտերի վերականգնում:
3-րդ էտապ. սառը պիլինգ. սրա ազդեցության միջոցով իրակացնում ենք մաշկի եղջրային շերտի հեռացում. դա հնարավորություն է տալիս սպիտակեցնել մաշկն ու հաղթահարել տարիքային պիգմենտացիան:
4-րդ էտապ․ լազերային գերերկար իմպուլսներ. օգնում են վերականգնել մաշկի էլաստիկությունն ու երանգը։ Այս փուլում տեղի է ունենում նաև կնճիռների հարթեցում:
Վերջնական արդյունքների համար անհրաժեշտ այցելությունների քանակը կարող եք ճշտել մասնագետի հետ անվճար խորհրդատվության ժամանակ: