Գերֆրակցիոն լուսաթերմոլիզ (ֆոտոթերմոլիզ)-CO2
Դեմքի մաշկի լազերային հղկում , երիտասարդացում
Կնճիռների, սպիների հեռացում

լազերային հղկում

Նորագույն գերֆրակցիոն լուսաթերմոլիզ- CO2-ի օգնությամբ Ավանտա նորարարական բժշկական կենտրոնում 3-5 գործողությամբ Դուք կազատվեք շատ պրոբլեմներից, կնորացնեք, կերիտասարդացնեք և կմաքրեք Ձեր մաշկը։
Գերֆրակցիոն լուսաթերմոլիզի (որն անվանում են նաև մաշկային օպտիկական թերմոլիզ) արդյունավետության գաղտնիքը հին մաշկի միկրոտեղամասերի հեռացումն է և դրանից հետո վնասված տեղամասերի վերականգնումը։ Լազերային հղկման ժամանակ կետ-կետ մշակվում են վերնամաշկի (էպիդերմիսի) միկրոտեղամասերը, որի արդյունքում «տրվում է մաշկի բնական, կենսաբանական «պատասխանը>>։ Սկսվում է նոր բջիջների ակտիվ սինթեզը հեռացված, եղջերացած շերտի փոխարեն, մաշկը թարմանում է և դառնում զգալիորեն երիտասարդացած։ Վերնամաշկի և մաշկի բջիջների հետ սկսում են սինթեզվել կոլագենի և էլաստինի` մաշկի այդ ագենտների նրբաթելերը, որոնք ապահովում են նրա տոնուսը և առաձգականությունը։

Գերֆրակցիոն լուսաթերմոլիզ- CO2-ի գործողությունը մաշկի երիտասարդացման և մաքրման վերահսկելի, անվտանգ միջոց է բարդությունների նվազագույն ռիսկով և չի պահանջում վերականգնման երկար շրջան։ Մաշկի վնասված տեղամասերի լազերային հղկման ժամանակ սպիների կամ գերձգվածքների հետ հեռացվում են պաթոլոգիապես փոխված հյուսվածքների միկրոտեղամասերը, որոնց փոխարինում է կատարելապես առողջ և հարթ մաշկը։ Որպես կանոն` թեթևակի, ոչ լուրջ թերությունների ժամանակ այցելուները նշում են, որ արդեն առաջին գործողությունից հետո սպիները, գերձգվածքները դառնում են գրեթե աննկատ` հարթվում է մաշկի միկրոռելիեֆը, և նվազում է պաթոլոգիկ պիգմենտացիան։ Երրորդ սերնդի այդ լազերային համակարգն այսօր իրավամբ համարում են իսկական շրջադարձ և ոսկե ստանդարտ պրոֆեսիոնալ կոսմետոլոգիայում։ Ներկայումս այդ սարքն օգտագործվում է աշխարհի ավելի քան 70 երկրներում, իսկ դրանով բուժման կուրս անցել են գրեթե 400 հազար այցելուներ։

Մաշկի լազերային հղկման CO2-ի առավելությունները մյուս սարքերի նկատմամբ

  • Նուրբ ներգործությունը

Լազերային ճառագայթների ներթափանցման խորությունը կազմում է միլիմետրի տասներորդական մասերը, ընդ որում` ընդգրկում է մաշկի ոչ ամբողջ տեղամասը, այլ դրա ոչ մեծ հատվածներ։ Դրա շնորհիվ լազերային հղկման եղանակն օգտագործում են դեմքի և մարմնի ամենանուրբ ու զգայուն տեղամասերում` լանջաբացվածքի (դեկոլտեի) գոտում, պարանոցին, աչքերի և բերանի շուրջը։

  • Ցավի բացակայությունը

Մաշկի հղկման նշված գործողությունն ապահովում է նվազագույն վնասվածություն սալոնային պիլինգների մյուս տարբերակների համեմատությամբ։ Գործողությունը կատարվում է միայն տեղային անզգայացմամբ և տևում է 20-45 րոպե։

  • Մի քանի սեանսների սիներգիան

Եթե հղկման առաջին գործողությունից հետո ցանկալի արդյունքը չի ստացվում, ապա մաշկաբանը նշանակում է հաջորդ գործողությունը, և այդ դեպքում անհրաժեշտություն չի լինի մի քանի ամիս սպասել դրան։ Որպես կանոն` սպիներից կամ վիրասպիներից ազատվելու համար բավական են լազերային հղկման 3-5 սեանսները։

  • Արդյունավետությունը

Օպտիկական թերմոլիզի մեթոդի շնորհիվ կարելի է ոչ միայն լուծել ոչ մեծ կոսմետիկական թերությունների խնդիրը, այլև բարելավել մաշկի ռելիեֆը լուրջ թերությունների դեպքում, այդ թվում հարթել հետվիրահատական կելոիդ սպիները կամ պիգմենտավորված գերձգվածքների ցանցը։

  • Թեթև տանելիությունը

Հղկումից հետո արդեն 4-7 օր անց մաշկը լիովին վերականգնվում է, դրա համար էլ հղկման ամբողջ ընթացքում կարելի է վարել ամենասովորական ապրելակերպ։

  • Երկարաժամկետ արդյունքը

Այցելուները, որոնք մեր կլինիկա են դիմել սպիները կամ ձեռք բերած այլ թերություններ վերացնելու համար, կարող են հանգիստ լինել` լազերային հղկումից հետո մաշկն իր հարթ տեսքը կպահպանի միշտ։

Ինչո՞վ է յուրահատուկ գերֆրակցիոն լուսաթերմոլիզ- CO2-ի գործողությունը

Առավելությունները

  • Ցավի բացակայություն
    Մաշկի ողջ կոլագեն-էլաստինային հենքի թարմացում
    Մեկ սեանսի ընթացքում բազմաթիվ կոսմետիկ խնդիրների լուծում
    Շրջապատող հյուսվածքների նվազագույն վնասվածություն
    Վերականգնման կարճ շրջան
    Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար, չկան մաշկի գույնի, հաստության և զգայունության հետ կապված սահմանափակումներ
    Կարելի է օգտագործել մաշկի ցանկացած նուրբ տեղամասերում (ձեռքեր, լանջաբացվածքի գոտի, պարանոց, կոպեր)
    Պահպանվում են մաշկի արգելափակող ֆունկցիաները, չկա վարակման ռիսկ, չի ծագում երկար ժամանակ պաշտպանիչ և վերականգնիչ դիմակներ կրելու անհրաժեշտություն
    Թույլատրելի է մակիաժը բուժման հաջորդ օրը. մաշկը ոչ մի հատուկ բժշկական խնամք չի պահանջում` արևի ճառագայթներից սովորական պաշտպանությունից և խոնավացնող կոսմետիկայից բացի
    Գործողությունն անցկացվում է միայն տեղային անզգայացմամբ և տևում է 20-30 րոպե։

Ցուցումներ

  • Թառամող մաշկի բուժում,
    Պիգմենտային բծերի հեռացում,
    Կնճիռների հեռացում,
    Սպիների հեռացում,
    Պոստակնեի բուժում,
  • Գերձգվածքների բուժում,
    Մելազմայի բուժում։

Հակացուցումներ

– Էպիլեպսիա,
– Հղիություն,
– Փսորիազ,
– Ատոպիկ մաշկաբորբ սրման փուլում,
– Բորբոքային երևույթներ մշակման ենթադրվող տեղամասում,
– Եթե քիմիական պիլինգից կամ նման գործողություններից հետո անցել է ոչ լրիվ երկու շաբաթ,
– Եթե արևայրուկի վերջին սեանսից հետո անցել է ոչ լրիվ երկու շաբաթ։
Գործողությունն սկսելուց առաջ անհրաժեշտ է նշել ալերգիկ ռեակցիաների առկայությունը։

Գործողությունից հետո

– Աննշան այտուց,
– Փոքր կարմրություն,
– Մաշկի ժամանակավոր չորություն,
– Կետային չորուկների առկայություն։
Այս ամենը հեռացվում է 4-7 օրում։
Այսպիսով, մաշկի լազերային երիտասարդացումը գերֆրակցիոն լուսաթերմոլիզ-CO2-ի տեխնոլոգիայով իր հնարավորություններով ու ֆիզիոլոգիապես գերազանցում է մաշկի սովորական լազերային հղկմանը։

Մաշկի խնամքը լազերային հղկումից հետո

Մասնագիտական խնամքի ո՞ր սխեման է ավելի լավ
Խորհրդատվության ժամանակ մաշկաբան-կոսմետոլոգն ընտրում է պատրաստուկների լրակազմը տնային խնամքի համար և բացատրում, թե ինչպես պետք է օգտվել դրանից։ Սակայն մաշկը լազերային հղկումից հետո կարիք ունի նաև մասնագիտական աջակցության, այն է` խնամքին ուղղված բուժական գործողությունների։

1-4-րդ օրը նշանակում են ինտենսիվ խոնավացում և վերականգնում։ Դա ապահովում է վայրկենական, շատ խորը և տևական խոնավացում, որն անհրաժեշտ է մաշկում ընթացող բոլոր բջջային պրոցեսների համար։ Գլյուկոնոլակտոնը և այլ պոլիսախարիդներ, ծովային միներալներ, Վեգիֆարմի արտոնագրված մոլեկուլային բաղադրիչը ներթափանցում են վերնամաշկի բազալ թաղանթից խորը` հասնելով մաշկին։ Դրանք մաշկը հագեցնում են խոնավությամբ` կանխելով նրա գոլորշացումը, կանոնավորում են ճարպի և PH-ի հաշվեկշիռը, չեզոքացնում են ազատ ռադիկալները, ակտիվացնում կոլագենի, էլաստինի և գիալուրաթթվի սինթեզը, հյուսվածքներին վերադարձնելով ձգվածությունն ու խտությունը` պաշտպանում են բորբոքումներից ու ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վերականգնում են վերնամաշկի լիարժեք արգելակիչ ֆունկցիաները։

Հղկումից հետո 5-6-րդ օրը իրականացվում է պրոֆեսիոնալ ռեաբիլիտացիա (վերականգնում)։ Խնամքի բազմաստիճան ծրագիրը ներառում է մաքրումը, հատուկ պատրաստուկների քսումը փուլ առ փուլ և թեթև մերսումը։ Մեր կլինիկայում օգտագործվող պատրաստուկները հարմար են նույնիսկ գերզգայուն մաշկի համար, պարունակում են արժեքավոր արոմայուղեր, ֆիտոստիմուլիններ, ծովային ջրիմուռների միկրոտարրեր, պաշտպանության կենսաբանական գործոններ։
9-10 օր անց պետք է մեկ անգամ ևս անցնել կլինիկա` մեզոթերապիայի գործողություններ կատարելու համար։ Դրա շնորհիվ ապահովվում է անհատապես ընտրված խոնավացնող, սնուցող և թերապևտիկ պատրաստուկների տեղային, շատ ճշգրիտ օգտագործումը մաշկի այն մասերում, որոնք կարիք ունեն լրացուցիչ աջակցության։
Խնամքի հետագա ռազմավարությունը մշակվում է արդեն անհատապես` կախված այցելուի տարիքից, լուծվող էսթետիկական խնդիրներից և մաշկի վիճակից։