Լազերային երիտասարդացում 1Լազերային երիտասարդացումը մաշկի տարիքային փոփոխությունների (կնճիռներ, գունառություն) ուղղման (կոռեկցիայի) ամենաժամանակակից անկոնտակտ մեթոդիկան է։
Ավանտա բժշկական կենտրոնում լազերային երիտասարդացման գործողությունը կատարվում է Q-med լազերով։
Լազերային երիտասարդացման գործողության էությունը մաշկի միջին շերտերի վրա ներգործության, անոթների վրա միջնորդավորված ազդեցության մեջ է, ինչը հանգեցնում է ֆիբրոբլաստների և այնուհետև կոլագեն ու էլաստինային հյուսվածքների քանակության մեծացմանը։

Լազերային երիտասարդացման արդյունքներն են

  • Գունային (պիգմենտային) բծերի հեռացումը,
  • մաշկի որակի բարելավումը,
  • մանր կնճիռների հարթեցումը,
  • մակերեսային տեղադրված գունային բծերի անհետացումը և գունազրկումը,
  • լիֆտինգային էֆեկտը։

Լազերային երիտասարդացումը խորհուրդ է տրվում 30 տարեկանից հետո` մաշկի տարիքային փոփոխությունների նախականխման և ուղղման համար։
Լազերային երիտասարդացման կուրսը ծրագրված պլաստիկ վիրահատությունից առաջ նպաստում է կարատեղերի արագ լավացմանը և սպիների գոյացման կանխմանը։
Լազերային երիտասարդացումը վերականգնում է արյունաշրջանառությունը մաշկում, վերականգնման և ռեգեներացման ունակությունը մեծանում է 30%-ով։

Մաշկի լազերային երիտասարդացման առավելություններն են

  • Ցավի բացակայությունը,
  • հետք չթողնելը (աննշան կարմրություն, որն անցնում է գործողությունից հետո կես ժամվա ընթացքում),
  • կողմնակի հետևանքների բացակայությունը,
  • բարդությունների (հիպերպիգմենտացիաների) բացակայությունը,
  • կուրսի կարճ տևողությունը (4-6 գործողություն)։

Լազերային երիտասարդացման ցուցումներն են

  • Լազերային երիտասարդացումԾերացման կանխարգելումը,
  • հակատարիքային թերապիայի արդյունքների բարելավումն ու պահպանումը։

Լազերային երիտասարդացման հակացուցումներն են

  • Մաշկի ծածկույթի վնասվածքները,
  • սրման փուլում մաշկի բորբոքային հիվանդությունները,
  • հղիությունը։

Խալերը հակացուցված չեն լազերային երիտասարդացմանը, քանի որ գործողությունը կատարելիս դրանք շրջանցվում են։

Լազերային երիտասարդացման կուրսը

Լազերային երիտասարդացման միջին կուրսը 4-7 գործողություն է երկօրյա ընդմիջումներով։

Վերականգնողական շրջանը

Լազերային երիտասարդացման գործողությունը վերականգնողական շրջան չի պահանջում. գործողությունից 15 րոպե անց Դուք կարող եք օգտվել կոսմետիկայից և վերադառնալ աշխատանքի` չմտածելով, որ բժշկական միջամտության հետքերը կարող են նկատվել։

Խորհուրդ է տրվում համակցել հետևյալ ծրագրերով

  • Մեզոթերապիայով,
  • միկրոհոսքային թերապիայով,
  • ուրվագծային պլաստիկայով,
  • բոտոկսի ներարկումներով,
  • քիմիական պիլինգներով,
  • միկրոդերմաբրազիայով։

Համալիր ազդեցությունը բարելավում է լազերային երիտասարդացման գործողության արդյունքը և ստեղծում սիներգիկ էֆեկտ։ Մեր կենտրոնի մասնագետները Ձեզ կօգնեն ընտրել առկա մեթոդիկաների լավագույն զուգակցումը` ըստ այդմ էապես բարձրացնելով դրանցից յուրաքանչյուրի կիրառման արդյունավետությունը։