Զանգահարել
Թելերով ձգումը դեմքի մաշկի ոչ վիրահատական ձգման նորարարական մեթոդներից է: Պրոցեդուրան լայն տարածում է ստացել մեր այցելուների շրջանում իր ակնթարթային տեսանելի արդյունքի շնորհիվ:
Տրեդլիֆտինգի համատեղելիությունը շատ բարձր է: Ավանտայում անվճար խորհրդատվության ժամանակ միջազգային որակավորում ունեցող բժիշկները կօգնեն ձեզ ընտրել երիտասարդացման ծրագրերից ամենաարդյունավետը հենց ձեր մաշկին և տարիքին համապատասխան։
Թելերով ձգման ցուցումները՝
- դեմքի մաշկի պտոզ (իջեցում),
- բերանի անկյունների պտոզ (իջեցում),
- կնճիռներ ճակատի հատվածում,
- ծալքեր շուրթերի ու քթի հատվածներում,
- ծալքեր կզակի և պարանոցի վրա, դեկոլտեի շրջանում,
- քթի ու արցունքագեղձի ակոսներ։
Հակացուցումներ՝
- ինֆեկցիոն հիվանդություններ,
- արյան քրոնիկ հիվանդություններ,
- հղիություն և լակտացիայի շրջան։
Մեզոթելի տեսակներ՝
- գծավոր,
- պարուրաձև,
- ասեղային։
Միջամտության առավելությունները՝
- ցածր ինվազիվություն,
- ակնթարթային ազդեցություն,
- վերականգնողական շրջանի բացակայություն։