Դեմքի ուրվագծային պլաստիկա
Ուրվագծային պլաստիկան ֆիլերներով իրականացվող դեմքի լիֆթինգ է: Իրականացվում է ոչ վիրահատական ճանապարհով: Այս նորարարական մեթոդը հաշված րոպեների ընթացքում երիտասարդացնում է դեմքը 5 և ավելի տարով:
Ֆիլերները ներարկային նյութեր են: Նախատեսված են մաշկի թերությունները վերացնելու համար:
Բժիշկ-մաշկաբան Հռիփսիմե Ստեփանյանն իրականացնում է ֆիլերներով ներարկում քիթ-շրթային հատվածում

Ֆիլերներով ներարկում միջհոնքային հատվածում

Արդյունքը
Դեմքի հստակ ձև և արտահայտված ուրվագիծ: Կնճիռների հարթեցում:
Ասեղները նորագույն մեթոդով ներարկում են տարիքային փոփոխություններով պայմանավորված ծավալի կորստի հատվածներում և այսպես կոչված ստվերային գոտիներում:
Առավելություններ.
- չկա վերականգնողական շրջան,
- վայրկյանական և տևական ազդեցություն,
- չի պահանջում փոխել կյանքի սովորական ռիթմը,
- հարմար է մաշկի տարբեր տեսակների համար:
Ցուցումներ՝
- դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների գրավիտացիոն պտոզ (իջեցում),
- դեմքի մաշկի երանգի վերականգնում,
- դեմքի ձևի բարելավում,
- խորը կնճիռներ և ծալքեր:
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- բորբոքումներ դեմքի վրա ներարկման գոտիներում,
- սիլիկոնային ֆիլերների առկայություն,
- արյան շրջանառության խանգարում,
- մի շարք աուտոիմունային հիվանդություններ:
Նյութի ի՞նչ քանակություն է օգտագործվում:
Երբեմն օգտագործվում է 1 մլ: Հաճախ շատ այցելուների կարող է անհրաժեշտ լինել 2-4, երբեմն էլ՝ 5 մլ ֆիլեր:
Տևողությունը՝ 30-50 րոպե:
Ցավազրկում՝
Ներարկումային ինֆիլտրացիոն կամ ապլիկացիոն մեթոդ:
Ազդեցության տևողությունը՝
Մոտ 1 տարի:
Չնայած ֆիլերների օգտագործման ժամանակակից ծավալային մոտեցմանը՝ հաճախ այցելուները դիմում են նաև այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են՝
- քիթ-շրթնային ծալքեր,
- բերանի իջեցված անկյունների բարձրացում,
- տխրության կնճիռներ,
- շրթունքների տարիքային փոփոխությունների վերացում,
- այտոսկրերի ձևավորում,
- քթի ձևի շտկում,
- քթի ծայրի բարձրացում,
- հոնքերի բարձրացում,
- կզակի կառուցվածքի շտկում,
- ստորին ծնոտի անկյան ձևավորում,
- ստորին ծնոտի հավասարեցում,
- միմիկական կնճիռների շտկում,
- պարանոցի հորիզոնական կնճիռների վերացում,
- քունքերի խոռոչների շտկում:
Էսթետիկ բժշկության մեջ ֆիլերներն իրավամբ բեկումնային առաջընթաց են համարվում: Կախված առաջադրանքից, ֆիլերային ներարկման օգնությամբ լուծում ենք տարիքային և էսթետիկ բնույթի խնդիրներ: Այդ թվում՝ շուրթերի ծավալի և ձևի, կզակի շտկում: Նաև դեմքի ընդհանուր մոդելավորում: