Silhouette Lift- դեմքի ձգման ինովացիոն մեթոդ

Silhouette Lift-ը ֆիքսվող տարրերի ներծծվող նյութից միկրոկոների թելերի ինքնատիպ համակարգի օգնությամբ դեմքի փափուկ հյուսվածքների ուղղման նոր տեխնոլոգիա է։ Միկրոկոները թելերը հուսալիորեն ֆիքսում են մաշկի տակ, իսկ թելերի ձգումը ապահովում է փափուկ հյուսվածքների վերադարձը ճիշտ դրության։ Աստիճանաբար ներծծվելով` կոները ծածկվում են շարակցական հյուսվածքով, որը վերջնականապես ֆիքսում է հյուսվածքները` ամրապնդելով ստացված արդյունքը։
Թելերը պատրաստվում են մարդու օրգանիզմի հետ համատեղելի նյութից` պոլիպրոպիլենից, որը երկար տարիներ օգտագործվում է սիրտանոթային և աչքի վիրաբուժության մեջ։
Silhouette Lift-ը ոչ վիրահատական լիֆտինգի` գոյություն ունեցող բոլոր մեթոդիկաներից միակն է, որը հավանության է արժանացրել և կիրառման երաշխավորել սննդամթերքի և դեղորայքային պատրաստուկների վերահսկման գծով ԱՄՆ-ի դաշնային վարչությունը (FOOD@DRUC Administation- FDA)։ Բացի այդ, տեխնոլոգիան ունի Եվրամիության որակի հավաստագիր (սերտիֆիկատ)։

Ինչպե՞ս է անցնում լիֆտինգի գործողությունը

Գործողությունն անցկացվում է տեղային անզգայացմամբ և տևում է 45 րոպե։ Թելերը (սովորաբար ամեն կողմից 4-ական) միկրոսկոպիկ թեթև կտրվածքի միջով մտցվում են քունքի մազապատ շրջան և հատուկ ասեղով անցկացվում ենթամաշկային շերտի միջով այն ուղղություններով, որոնք ապահովում են քթաշրթնային ծալքի հարթեցումը, բերանի անկյան, ստորայտային շրջանի բարձրացումը։
Ասեղը դուրս հանելուց հետ թելերը միկրոկոների հաշվին ամրացնում են ենթամաշկային շերտում։ Միկրոկոները խոչընդոտում են թելերի հետադարձ տեղաշարժը, և դրանք ձգվում են դեպի վեր։ Այդ դեպքում հյուսվածքները տեղաշարժվում են վերև, մինչև այն դրությունը, որը բնորոշ է դեմքի երիտասարդ ուրվագծին։ Այնուհետև թելերը ֆիքսվում են միկրոմուտքերի գոտում` քունքային շրջանի ենթամաշկային շերտում։

Վիրահատության արդյունքը

Ի տարբերություն դասական ֆեյսլիֆտինգի, որը երբեմն հանգեցնում է դեմքի, այսպես կոչված, «ձգված» տեսքին, Silhouette lift-ի թելերի օգտագործմամբ ուղղումը երիտասարդացնում է դեմքը` չփոխելով դեմքի բնական առանձնահատկությունները։ Փափուկ հյուսվածքները պարզապես վերադառնում են երիտասարդ տարիքում դրանց բնորոշ դրությանը։ Այդ գործողությունից հետո այցելուն դառնում է այնպիսին, ինչպիսին իր հին լուսանկարներում է` երիտասարդ։ Ուղղումից անմիջապես հետո երևում է, որ դեմքը երիտասարդացել է։ Այն ձեռք է բերում հստակ ուրվագծեր։ Հարթվում են քթաշրթնային ծալքերը, բերանի անկյունները ձգվում-բարձրանում են, անհետանում է «երկրորդ» կզակը։ Դեմքի վրա չեն մնում ոչ տեսանելի սպիներ, ոչ էլ վիրահատության որևէ այլ հետք։

Վերականգնողական շրջան

Գործողությունը հոսպիտալացում չի պահանջում։ Այցելուն բժշկի հսկողության տակ մնում է 1-2 ժամ, որից հետո կարող է տուն գնալ։ Որպես կանոն` այցելուները սովորական կենսակերպին վերադառնում են վիրահատությունից 2-3 օր անց։

Սահմանափակումները

Առաջին երկու շաբաթների ընթացքում անհրաժեշտ է քնել բարձրադիր բարձին և միայն մեջքի վրա։
Պետք է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և աշխատել չծանրաբեռնել դեմքի մկանները (խուսափել ծիծաղելուց, հորանջելուց, հրաժարվել կոշտ սննդից)։

Դուք նկատե՞լ եք առաջին տարիքային փոփոխությունները` ստորին ծնոտի և պարանոցի շրջանում տոնուսի կորուստներ, դեմքի միջին գոտու փափուկ հյուսվածքների իջեցում, թառամած մաշկ, քթաշրթնային կնճիռներ, կրծքի, որովայնի, նստատեղի մաշկի առաձգականության նվազում։
Այդ դեպքում իդեալական լուծում է դառնում Silhouette lift ինովացիոն թելային լիֆտինգը։ Դա դեմքի երիտասարդացման ոչ վիրահատական արդյունավետ էքսպրես-մեթոդիկա է։

Ո՞ւմ է հարմար երիտասարդացումը թելերով

  • Դուք 28-45 տարեկան եք (տղամարդկանց համար` 60), դեմքի վրա բացակայում են մաշկի «ավելցուկության» նշանները։
  • Բավարար հիմքեր չկան դեմքի վիրաբուժական ձգման համար։
  • Ժամանակ չկա երկարատև վերականգնման համար։
  • Դուք ուզում եք կախարդական ուժով երիտասարդանալ մեկ օրում։
  • Եվ որպեսզի ոչ ոք ոչ մի բան չգուշակի։

Ինչպե՞ս են գործում Silhouette lift-ի թելերը

Ոչ վիրահատական վեկտորային լիֆտինգը իսկապես յուրահատուկ մեթոդ է։ Silhouette lift-ի վիրաբուժական թելերն ունեն առանձնապես բարձր ամրություն, իսկ պոլիկաթնաթթվից հատուկ կոները հուսալիորեն ֆիքսում են դեմքի հյուսվածքները։ Դեմքի մաշկի ձգումը թելերով (ֆիլտինգ) տեղի է ունենում այսպես. կոներն առաջացնում են ակտիվ նեոկոլագենեզ, և թելերի շուրջն արդեն երկու շաբաթ անց գոյանում են սեփական շարակցական հյուսվածքի ամրակներ։ Դրանք խոչընդոտում են մաշկի կախվելը և ամենաբնական ձևով ֆիքսում են դեմքի միջին և ստորին մասի մեկ երրորդը ձգված վիճակում։

Silhouette lift-ի թելերը իդելական են

  • հոնքերի լիֆտինգի,
  • դեմքի միջին գոտու ձգման,
  • կզակի և ստորին ծնոտի գծի ամրացման,
  • պարանոցի և այտերի
  • և նույնիսկ նստատեղերի ձգման համար։

Ի՞նչ խնդիրներ է լուծում Silhouette lift-ը

Տարիքի հետ հանգույցների առաձգականությունը թուլանում է, դրանք ձգվում են և առաջացնում են տեսանելի փոսիկներ ոսկորներին ամրանալու տեղերում։
Փափուկ հյուսվածքները «սահում են» ներքև, կախվում` ձևավորվում է պտոզ։ Այդ դեպքում կնճիռներ կարող են շատ չլինել, սակայն դեմքը երևում է հոգնած և ծերացած։

Այդպիսի փոփոխությունները սովորաբար բնորոշ են հետևյալ գոտիներին.

  • Այտոսկրեր և այտեր,
  • աչքերի շրջան,
  • դեմքի ստորին ուրվագիծ,
  • պարանոց։

Այդպիսի փոփոխությունների ուղղման համար կատարելապես հարմար է Silhouette lift-ը։
Այս մեթոդիկան ստեղծված է կանանց և տղամարդկանց համար, ովքեր ուզում են երիտասարդ երևալ, սակայն պատրաստ չեն ընդհանուր անզգայացմամբ լուրջ վիրահատությունների, ցավի, ծավալուն այտուցների և երկարատև ճգնության ռիսկերին։

Նրանց հարմար է Silhouette lift-ը, որովհետև`

  • 45 րոպեանոց ամբուլատոր գործողություն է,
  • տեղական անզգայացմամբ է,
  • վերականգնումը տևում է 2-3 օր,
  • բնական արդյունքը երկարատև է։

Խոսելով երկարաժամկետ արդյունքի մասին` անհրաժեշտ է սթափ գնահատել Silhouette lift-ի տեխնոլոգիայի հնարավորությունները և հասկանալ, որ այսօր գոյություն ունեցող մեթոդներից և ոչ մեկը չի կարող կանգնեցնել ծերացման բնական ընթացքը։ Silhouette lift-ի ձգման մեթոդով ստացված արդյունքները պահպանվում են 2-4 տարի` կախված այցելուի անհատական առանձնահատկություններից և կենսակերպից։ Սակայն մեթոդի հնարավորությունները չեն սահմանափակվում այս ժամկետով։

Տեխնոլոգիան թույլ է տալիս կատարել դեմքի հյուսվածքի կրկնակի «ձգումներ»` օգտագործելով այն թելերը, որոնց այցելուն ընտելացել է մի քանի տարի առաջ։
Մեթոդն օգնում է հաղթահարել նաև դեմքի անհամաչափությունը (դիմային նյարդի կաթված)։