Բոտուլինոթերապիան էսթետիկ թերապիայի ամենատարածված պրոցեդուրաներից է։ Հետաքրքիր է, որ այս մեթոդիկան լայն տարածում է գտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում։
Բոտուլոտոքսինի աշխատանքի սկզբունքը կայանում է նրանում, որ դեմքի մկանները ժամանակավոր «անջատվում» են։ Այս նյութը թուլացնող ազդեցություն է ունենում մկանի վրա։ Արդյունքում դեմքի մկանները չեն կծկվում, ինչն իր հերթին բնական կերպով կանխում է դիմաշարժական մկանների առաջացումը։
Ցուցումներ՝
- Միջհոնքային կնճիռներ
- Կնճիռներ աչքերի շուրջ («սագի թաթիկներ»)
- Ճակատի հորիզոնական կնճիռներ
- Ակտիվ ծնոտ
- Քթի ձևի շտկում
- Լնդային ժպիտի շտկում
- Կնճիռներ բերանի շուրջ
Բժիշկ-մաշկաբան Տաթևիկ Մուրադյանն իրականացնում է բոտուլոտոքսինի ներարկում

Բերանի շուրջ կնճիռների վերացում բոտուլինոթերապիա պրոցեդուրայի միջոցով

Հակացուցումներ՝
- Ուռուցքաբանական հիվանդություններ
- Հղիության և լակտացիայի շրջան
- Վարակիչ հիվանդություններ
- Դեմքի արտահայտված պտոզ (իջեցում)
- Արյան հիվանդություններ
- Երիկամների, թոքերի և լյարդի քրոնիկ հիվանդություններ
Պրոցեդուրայի առավելությունները՝
- Արագ արդյունք
- Ոչ տրավմատիկ միջամտություն
- Վերականգնողական շրջանի բացակայություն
Պրոցեդուրայի տևողությունը՝ 15-30 րոպե
Արդյունքը
Առաջին արդյունքը նկատելի է արդեն 4-6 շաբաթ անց, որոշ դեպքերում հարկավոր է սպասել մինչև 10-12 շաբաթ։
Բոտուլոտոքսինի կիրառումը կանխում է դեմքի ծերացումը։
Միջամտությունից հետո առաջին երեք ամսում դիմախաղը բացակայում է։ Լիարժեք վերականգնումը սովորաբար տեղի է ունենում 4-6 ամիս անց։
Միջամտությունից առաջ անհրաժեշտ է անցնել բժշկի խորհրդատվություն։ Մեր կլինիկայում բոտուլինոթերապիան անցկացնում են միայն բազմամյա աշխատանքային փորձ ունեցող մասնագետներ։