NightLase® խռմփոցի լազերային բուժումը արտոնագրված, արագ և անմիջական միջոց է պացիենտի հանգիստ քունը ապահովելու (քնի որակը բարձրացնելու) համար: Գիշերային լազերը նվազեցնում է քնի ժամանակ առաջացող շնչառական խնդիրները և նուրբ ու մակերեսային Er:YAG լազերի օգտագործմամբ նվազագույնի է հասցնում խռմփոցի տատանումները: Այս բուժման ընթացքում ոչ մի տեսակի անզգայացում չի օգտագործվում:խռմփոցի լազերային բուժում

Բուժման ընթացքում  լազերի լույսը տաքացնում է թաղանթը կամ հյուսվածքը, ինչի հետևանքով այն ձգվում է՝ հանգեցնելով խռմփոցի ձայնի մեղմացմանը:

Պրոցեդուրան իրականացվում է երկու պարզ քայլով՝

  1. Նախապատրաստում.լազերի լույսը նախօրոք տաքացնում է թաղանթը`հյուսվածքները,
  2. Հյուսվածքի լազերային ձգում և ամրացում:

NightLase®-ի ամբողջական բուժման կուրսը բաղկացած է շուրջ 6 ամիս տևողության երեք առանձին սեսիաներից:

Երբ պացիենտները կամ նրանց կողակիցները նկատում են, որ բուժման ազդեցությունները սկսում է նվազել` անհրաժեշտ է կրկնել բուժման ևս մեկ անգամ:

Fotona ընկերության համակարգերը հնարավորություն են տալիս իրականացնել ուժգին, բայց միևնույն ժամանակ մեղմ եղանակավորում:
Այն բարելավում և կարգավորում է յուրաքանչյուր իմպուլսի երկարությունը: Այս մոդելի շնորհիվ ջերմությունը մակերեսորեն ներթափանցում է հյուսվածքների մեջ՝ առանց վնասվածքների և կողմնակի ազդեցությունների:

Այն բավականաչափ մեղմ է, որպեսզի օգտագործվի բերանի խոռոչի զգայուն հյուսվածքների համար, բայց միևնույն ժամանակ բավականին ուժեղ է արդյունավետ ջերմություն ապահովելու համար:

NightLase®-ը չի պահանջում ոչ մի սարքավորում գիշերները կրելու համար, չի ներառում դեղորայքային բուժում և ցավազրկում:

Այն գիշերային հանգիստը վերականգնելու մեղմ, դյուրին միջոց է պացիենտի և նրա կողակցի համար: