Մեր առավելությունները

Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։

Երաշխավորված արդյունավետ բուժում

Երաշխավորված արդյունավետ բուժում

Որակավորված բժիշկներ

Որակավորված բժիշկներ

Նորարարական տեխնոլոգիաների կիրառում

Նորարարական տեխնոլոգիաների կիրառում

Ապահովագրական փաթեթների սպասարկում

Ապահովագրական փաթեթների սպասարկում

Հյուրերը մեր մասին

Հյուրերը մեր մասին

Բժիշկ Պաբլո Նարանջոն Ավանտա նորարարական բժշկությանկենտրոնում. «Վերջին 15 տարիներին էսթետիկ բժշկության ոլորտում եմ աշխատում, մի շարք երկրների էսթետիկ և մաշկաբանական  բժշկական կենտրոնների համար զարգացրել և ներդրել եմ բարձր տեխնոլոգիաներ։ Անկեղծորեն կարող եմ ասել՝ Ավանտան  լավագույն կլինիկաներից է, որ ես երբևէ տեսել եմ ԱՄՆ-ում, Կանադայում, եվրոպական և ասիական երկրներում՝ շնորհիվ այս միջավայրի, այս բոլոր տեխնոլոգիաների և իհարկե հրաշալի և փորձառու բուժանձնակազմի: Մենք հիմա խոսում ենք էսթետիկ բժշկության և ստոմատոլոգիայի ոլորտում իրապես բարձր որակ ունեցող կլինիկայի մասին»:

Պաբլո Նարանջո

Հյուրերը մեր մասին 2

Հյուրերը մեր մասին 2

Հոլիվուդի հայտնի դերասան Ալեքսանդր Լիբն իր հոլիվուդյան ժպիտը ձեռք է բերել Ավանտա նորարարարական բժշկության կենտրոնում : «Ավանտայում քեզ զգում ես ընտանիքում, բոլորը այնքան բարի, անկեղծ և պատրաստակամ են: Սա մի ֆանտաստիկ փորձ է։ Ես երջանիկ եմ, որ գտա Ավանտան: Իսկապես հիասքանչ է, շատ շնորհակալ եմ»:

Ալեքսանդր Լիբ

Մեր հաճախորդները

Ես Ավանտայում միայն չեմ բուժվում, ես Ավանտայի հետ ընկերություն եմ անում։ Այստեղ բոլոր աշխատակիցները քեզ վերաբերում են այնպես, ասես օրերով հենց քո այցին են սպասել: Ու ես վստահ եմ՝ յուրաքանչյուր հաճախորդ է այդ վերաբերմունքին արժանանում: Դե, իսկ բժիշկ Կարեն Գրիգորյանը ուղղակի հրաշալի մարդ է, լավ ընկեր եւ հուսալի բժիշկ։ Սա եզակի դեպք է, որ բժշկի մոտ գնալիս չեմ վախենում ու չեմ անհանգստանում: 

Աշոտ Ղազարյան

ՀՀ ժողովրդական արտիստ

Ավանտայի թիմը ստոմատոլոգիական գործը հասցրել է նոր մակարդակի։ Մենք պատահաբար բացահայտեցինք այս կլինիկան, երբ առաջին անգամ ամբողջ ընտանիքով եկանք Հայաստան մոտավորապես չորս տարի առաջ։ Ես ապրել եմ աշխարհի տարբեր երկրներում եւ երբեք չեմ ստացել նման բարձրակարգ, պրոֆեսիոնալ ստանդարտներով, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ստոմատոլոգիական ծառայություններ։ Ավանտայի ընդունարանի աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունքը, մասնագետների արդյունավետ աշխատանքը, մասնավորապես՝ բժիշկ-ստոմատոլոգ Նժդեհ Շադոյանի իրականացրած բուժումը հնարավորություն տվեցին ատամնաբույժի այցելելը դարձնել հաճելի։ Ես ի սկզբանե այցելել էի Ավանտա պարզ բուժում ստանալու նպատակով՝ ատամնալիցք, ատամնապսակ և այլն (որոնք առաջացել էին իմ սեփական ծուլության հետեւանքով)։ Սակայն ինձ առաջարկված բուժման տարբերակները եւ նորագույն սարքավորումները գրավեցին իմ ուշադրությունը։ Ամեն ինչ բացատրվեց համբերատար և մեթոդիկ կերպով՝ առանց որևէ ճնշման, որը ինձ կստիպեր հապճեպ որոշումներ կայացնել կամ համոզվել՝ ինչ-որ ոչ անհրաժեշտ բուժում ընդունել։ Իսկ ինչ վերաբերում է արժեքին՝ զարմանալիորեն ցածր էր։ Ակնհայտ է, որ Ավանտայում աշխատանքի շարժիչ ուժը հանդիսանում է ոչ թե մեծ եկամուտը, այլ պրոֆեսիոնալ համբավը։ Բուժումը, որն Ավանտայում իրականացվեց նորագույն սարքավորումների միջոցով, նկատելիորեն ցածր էր իմ երկրում գործող գներից։ Տարբերությունն այն աստիճան մեծ է, որ մենք լրջորեն նախատեսում ենք հետագայում ժամանել Հայաստան՝ իրականացնելու ստոմոտալոգիական բուժում: Ավանտա բժշկական կենտրոնի թիմի նկատմամբ հիացմունքս արտահայտելու լավագույն տարբերակը շարունակաբար այն երաշխավորելն է իմ ընկերներին։ Նրանք ևս տպավորված են իմ պատմածից և նախատեսում են բուժումն իրականացնել Ավանտայում:

Ամիաս Մուր

Անգլիա

Ես բացահայտեցի Ավանտա ստոմատոլոգիական կենտրոնը, երբ հանգստանում էի Երևանում: Բժիշկ Նժդեհ Շադոյանը իրականացրեց ուշադիր և արդյունավետ բուժում։ Ծառայությունների որակից և մատչելիությունից տպավորված՝ ես հարցումներ կատարեցի իմ բացակայող ատամների վերաբերյալ: Այդ հարցը Կանադայում մշտապես հետաձգվում էր իմպլանտացիայի՝ չափազանց թանկ գների պատճառով: Ես երկարաձգեցի իմ այցը և բժիշկ Նժդեհը իրականացրեց վիրահատությունը։ Նա բծախնդիր է իր աշխատանքում և ձգտում է կատարելության։ Նա ամեն ինչ բացատրում է ռենտգենների և թեստերի միջոցով, ապահովում է հաճելի ընկերակցություն։ Կլինիկայի ընդունարանի աշխատակիցը՝ Լիլիթը, նույնպես առանցքային դեր ունեցավ: Նա լիարժեք տեղեկացված էր բուժման ընթացքից և հաջորդիվ անհրաժեշտ այցերից։ Հետագայում ես չունեցա հետվիրահատական բարդություններ, և արագ վերականգնվեցի։ Ես կրկին վայելում եմ ամուր և ամբողջական ատամնաշարի առկայությունը Ավանտա բժշկական կենտրոնի բժիշկ Նժդեհի և իր կոլեգաների շնորհիվ:

Կիան Մեհրավան

Կանադա

Քիչ հավանական էր, որ ես Հայաստանի ստոմատոլոգիական կլինիկա կգովաբանեմ, բայց անկասկած է՝ ես բոլորին երաշխավորում եմ այս խումբը։ Սա տպավորիչ հայտարարություն է, եթե հաշվի առնենք, որ ես ֆոբիա ունեի ատամնաբուժական աթոռին անցկացրած ժամանակից։ Ստոմատոլոգիական անձնակազմը միշտ գոհունակ հաճախորդներ ունենալու նպատակով արհեստավարժ եւ իրավասու թիմ էր: Արդյունքները հրաշալի էին, ես միշտ շնորհակալ կլինեմ նրանց գերազանց ծառայության համար։

Ժեն Ստոուն

Կանադա

Ուզում եմ բոլորի հետ կիսվել տպավորություններով: Հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում առանց ցավի բժիշկ Կարեն Գրիգորյանը լուծեց ատամնաշարիս վերաբերող բոլոր ինձ անհանգստացնող հարցրերը։ Անչափ շնորհակալ եմ: Դրանից հետո ես բոլորին եմ պատմում Ավանտայի մասին: Ինձ իսկապես ամեն ինչը այստեղ դուր է գալիս, բժիշկների պրոֆեսիոնալիզմը, մենեջերների վերաբերմունքը, իսկ ինտերիերն ուղղակի հրաշալի է:

Էմի Փիփերկամփ

Նիդերլանդներ

Այն պահից, երբ դիմում ես Ավանտա, դու գիտես՝ հուսալի ձեռքերում ես և բարձրորակ սպասարկում ես ստանալու։ Ինձ ամբուլատոր բուժում էր պետք, ու ես չեմ կարող բարձր չգնահատել բժիշկ Նժդեհի աշխատանքը։ Ես շատ էի նյարդայնանում կլինիկա այցելելիս, բայց և ստոմատոլոգ վիրաբույժը, և բուժքույրն ամեն ինչ արեցին, որ ես ինձ հարմար զգամ: Բժիշկ Նժդեհի պրոֆեսիոնալիզմը, համբերությունը եւ հոգատարությունը ինձ ինքնավստահություն տվեցին: Ընկերներս և ընտանիքս անմիջապես գնահատեցին նրա հրաշալի աշխատանքը։ Շատ հաճելի է բժիշկ Նժդեհին և Ավանտային երաշխավորելը։ Դուք կարող եք վստահել բժիշկ Նժդեհին և Ավանտային առհասարակ, դա թիմ է՝ նվիրված որակին և խնամքին:

Ջոն Դոունես

Անգլիա

Ես Մադրիդում եմ ապրում: Ընդամենը 4 ազատ օր ունեի, և Իսպանիայի համար այնպիսի բացառիկ ապահովագրություն, որ նաև ստոմատոլոգիական ծախսերն է փոխհատուցում, բայց Յուլյա Բորիսովնայի մոտ բուժվելու 4 տարվա փորձս բավարար էր Հայաստանում բուժվելու որոշում կայացնելու համար։ Ես առանց վարանելու Հայաստան եկա, եկա Ավանտա, ու հենց իմ բժշկուհու մոտ: Բժշկին ու կլինիկային վստահելը Հայաստանում բուժվելու որոշման կայացմանը նպաստող ամենամեծ գործոնն է։ Շնորհակալ եմ բոլորիցդ:

Զոհրաբ Թադևոսյան

Իսպանիա

Հայաստանում կլինիկա ընտրելիս չեմ վարանել, ընտրությունը միանշանակ էր. Ավանտան հիանալի կլինիկա է՝ բարձր որակավորում ունեցող պրոֆեսիոնալ բժիշկներ, հոգատար և ուշադիր մենեջերներ։ Հատուկ շնորհակալություն բժիշկ Վաչեին պրոֆեսիոնալիզմի համար։

Գոնսալո Ուրրիոլաբեիտիա

ՀՀ-ում Արգենտինայի դեսպան

30+

Տարվա փորձ

600+

Հավաստագրեր

90000+

Այցելու

16

Գյուտ