Մինիֆլեբեկտոմիան լայնացած երակների վիրահատական հեռացումն է: Կատարվում է փոքր կտրվածքների ու պունկցիաների միջոցով: Միջամտությունը հաճախ համատեղում են անոթների լայնացման դեմ պայքարի այլ մեթոդների հետ:
Միջամտության էությունը
Մինիֆլեբեկտոմիան քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է անցնել հետազոտություններն ու հանձնել հետևյալ անալիզները՝
- արյան ընդհանուր անալիզ,
- արյան մեջ գլյուկոզայի քանակի անալիզ,
- կոագուլոգրամմա:
Լայնացած երակները հեռացվում են փոքր պունկցիաների արդյունքում: Արդյունքում վերանում են էսթետիկ անհարմարությունը, ծանրությունը, այտուցները:
Առավելություններ՝
- մեծ արդյունավետություն,
- չկան տարիքային սահմանափակումներ,
- կարճ և թեթև վերականգնողական շրջան,
- տեղային անզգայացում,
- միջամտությունից հետո սպիներ չեն մնում:
Ցուցումներ՝
- անոթների լայնացում,
- ռետիկուլյար երակներ,
- տրոֆիկ խոցեր,
- թրոմբոֆլեբիտ:
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- սրտի և թոքերի սուր անբավարարություն,
- ինֆեկցիոն հիվանդություններ,
- մաշկային հիվանդություններ բուժվող գոտիներում:
Տևողությունը՝ 30-40 րոպե:
Հիվանդանոցում մնալու կարիք չկա: Այցելուն կարող է տուն գնալ միջամտությունից անմիջապես հետո:
Վերականգնողական շրջան՝ 5-7 օր:
Վիրաբույժ-ֆլեբոլոգը խորհուրդ է տալիս վերականգողական շրջանում՝
- խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,
- կրել էլաստիկ գուլպաներ,
- Խուսափել շոգեբաղնիքից և լոգանք ընդունելուց:
Ավանտայում բժիշկ-ֆլեբոլոգի հետ խորհրդատվությունն անվճար է: