Լազերային աբլացիան անոթների լայնացման դեմ պայքարի ժամանակակից տեխնոլոգիա է:
Առավելություններ՝
- անվտանգ ու հուսալի մեթոդ,
- սպիներ չեն մնում,
- կատարվում է տեղային անզգայացմամբ։
Միջամտության էությունը
Լազերային կոագուլյացիայի միջամտությունն անցկացվում է մի քանի փուլերով:
Առաջին փուլ
Միջամտությունից առաջ կատարվում է սկանավորում: Նշվում են անոթները: Դրա շնորհիվ լազերային մանրաթելի ներթափանցումը լինում է առանց սխալների:
Երկրորդ փուլ
Կատարվում է ցավազրկում: Օգնում է հյուսվածքները պաշտպանել այրվածքներից:
Երրորդ փուլ
Մաշկի տակ կատարված փոքր պունկցիայով ներդրվում է լազերային մանրաթելը: Լայնացած անոթում այն տեղադրվում է ողջ երկարությամբ: Լազերը ջերմային էներգիա է արտադրում: Դրա ազդեցությամբ անոթը փակվում է:
Տևողությունը՝ 20-40 րոպե:
Ցուցումներ՝
- անոթային լայնացում:
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- գիրացում,
- սրացման փուլում գտնվող քրոնիկ հիվանդություններ,
- բորբոքային պրոցեսներ բուժվող հատվածում:
Կարևոր է իմանալ
Հետվիրահատական շրջանն ունի հետևյալ առանձնահատկությունները՝
- հետագա երկու շաբաթների ընթացքում խորհուրդ է տրվում կրել էլաստիկ գուլպաներ,
- ամեն օր 3-5կմ քայլել, մեկ ժամից ոչ պակաս:
Խորհրդատվությունը ֆլեբոլոգի հետ անվճար է։