Անոթների լայնացումը բուժելու ամենաարդյունավետ ու նորագույն մեթոդ է VenaBlock բիոսոսինձը: Բուժման այս տարբերակը Հայաստանում ներկայացնում է Ավանտա բժշկական կենտրոնը:
Միջամտության էությունը
Տեղային ցավազրկումից հետո մասնագետը ոչ մեծ կտրվածք է կատարում: Տեղադրվում է կատետոր: Դրանով մատակարարվում է խստորեն դոզավորված բիոսոսինձը: Կատարվում է ուլտրաձայնի և լազերային ճառագայթի հսկողությամբ:
Մի քանի վայրկյանի ընթացքում բիոսոսինձն ամուր սոսնձում է վնասված անոթը:


Առավելությունները՝
- անվնաս է,
- անցավ է,
- ապահովում է բարձր արդյունավետություն,
- չկա վերականգնողական շրջան,
- վերացնում է կոսմետիկ թերություններն ու անոթային ռեֆլյուքսը, ինչը անոթների լայնացման գլխավոր պատճառն է:
Ցուցումներ՝
- անոթների լայնացում:
Հակացուցումներ՝
- հղիություն և լակտացիայի շրջան,
- սուր թրոմբոֆլեբիթ:
Տևողությունը՝ 30-50 րոպե:
Խորհրդատվությունը ֆլեբոլոգի հետ անվճար է:
Գրանցումը՝ նախապես: