Ֆլեբոլոգիան անոթային վիրաբուժության ուղղություն է: Ուղղված է անոթների ախորոշմանն ու բուժմանը:
Որ դեպքերում արժի դիմել բժիշկ-ֆլեբոլոգի օգնությանը՝
- անոթային աստղիկներ,
- անոթների լայնացում,
- ծանրություն ոտքերի հատվածում,
- հոգնածություն,
- ցավ ոտքերի շրջանում,
- այտուցներ ոտքերի շրջանում:

- Ավանտայում ներկայացված են անոթների լայնացման դեմ պայքարի բոլոր ժամանակակից մեթոդները: Բոլոր կլինիկաները չէ, որ անոթների լայնացումն ախտորոշելու ու բուժելու նման հնարավորություն ունեն:
Ֆլեբոլոգի հետ խորհրդատվության ժամանակ կտեղեկանաք, թե բուժման որ տեսակն է Ձեզ համար ավելի արդյունավետ:
Մեր կլինիկայում ունենք նաև Duplex հետազոտության հնարավորություն: Սկանավորումից հետո ֆլեբոլոգն անոթների վիճակի մասին ամբողջական տեղեկություն է ստանում:
Այդ տվյալների հիման վրա բժիշկը ընտրում է բուժման ամենահամապատասխան տարբերակը:
Ժամանակակից մեթոդները թույլ են տալիս բուժումը դարձնել ատրավմատիկ ու առանց վերականգողական ընթացքի: Մեր կլինիկայում լայնացած անոթների հեռացումը կատարվում է Duplex-ի հսկողությամբ: Դա օգնում է բարելավել արդյունքները:
Անոթների լայնացման բուժում՝
- Սկլերոթերապիա (փրփուրային),
- միկրոսկլերոթերապիա,
- լազերային աբլացիա,
- անոթների բուժում VenaBlock բիոսոսնձով,
- մինիֆլեբեկտոմիա,
- անոթային աստղիկների լազերային բուժում։