Ռինոպլաստիկան վերջին շրջանում մեծ պահանջարկ ունի Հայաստանում։ Ավանտայում կենտրոնացրել ենք երկրի առաջատար պլաստիկ վիրաբույժներին և վերջին սերնդի սարքավորումները՝ նպատակ ունենալով ապահովել լավագույն արդյունքը մեր հաճախորդների համար։

Այս պահին ռինոպլաստիկան աշխարհում ամենատարածված պլաստիկ վիրահատություններից է։ Էսթետիկ նկատառումներից բացի այն օգնում է լուծել մի շարք շնչառական խնդիրներ։

Միայն էսթետիկ նկատառումներով քթի ձևի փոփոխության համար կարող են վիրաբույժի դիմել արդեն 17-18 տարեկանում. ռնգային հյուսվածքը վերջնականապես ձևավորվում է հենց այդ տարիքում:
Ավանտայի պլաստիկ վիրաբուժության կենտրոնում կատարում ենք քթի մի քանի տեսակի վիրահատություններ, որոնք նպաստում են քթի էսթետիկ տեսքի ձևավորմանը և վերականգնում ազատ շնչառությունը։

Ռինոպլաստիկայի տեսակները

  • Սեպտոպլաստիկա
  • Փակ ռինոպլաստիկա
  • Բաց ռինոպլաստիկա
  • Երկրորդային ռինոպլաստիկա
  • Վերականգնողական ռինոպլաստիկա
  • Վիրահատություն հիպերտրոֆիկ ռինիտի դեպքում
  • Ոչ վիրահատական ռինոպլաստիկա

Սեպտոպլաստիկա
Միջնապատի թեքվածության շտկմանն ուղղված վիրահատություն է, որը ազատում է շնչառական խնդիրներից։ Ռինոպլաստիկայի այս տեսակը ունի բժշկական հիմքեր։

Փակ ռինոպլաստիկա
Այս վիրահատության առավելությունը սպիերի բացակայությունն է։ Այն մեծ պահանջարկ ունի այցելուների շրջանում։ Վիրահատության ընթացքում բժիշկը ստիպված է աշխատանքը կատարել առանց տեսնելու, իսկ զգալի փոփոխությունների անհրաժեշտության պարագայում վիրաբույժի գործողությունները սահմանափակ են։

Բաց ռինոպլաստիկա
Ռինոպլաստիկայի ամենատարածված և արդյունավետ տեսակներից է։ Ցուցված է և՛ միջնապատի կորության շտկման, և՛ քթի էսթետիկ ձևափոխումների համար։

Երկրորդային ռինոպլաստիկա
Անցկացվում է նախկինում անհաջող վիրահատության արդյունքը շտկելու նպատակով։ Տեխնիկապես այս վիրահատությունը ավելի բարդ է և պահանջում է վիրաբույժի բարձր պրոոֆեսիոնալիզմ։

Վերականգնողական ռինոպլաստիկա
Իրականացվում է բնածին դեֆեկտների և ձեռք բերած վնասվածքների վերացման նպատակով այն պարագայում, երբ անհրաժեշտ է վիրահատական լուրջ միջամտություն։

Վիրահատություն հիպերտրոֆիկ ռինիտի դեպքում
Հիպերտրոֆիկ ռինիտի դեպքում մեծանում են քթի հյուսվածքները, ինչը բերում է շնչառական խնդիրների։ Այս վիրահատության շնորհիվ ավելացած հյուսվածքները հեռացվում են, և շնչառությունը կարգավորվում է։

Ոչ վիրահատական ռինոպլաստիկա
Նաև հայտնի է որպես ներարկումային քթի պլաստիկա։ Այս մեթոդը կիրառվում է փոքր կոսմետիկ փոփոխությունների անհրաժեշտության դեպքում։

Ի՞նչ է պետք իմանալ ռինոպլաստիկայի մասին

Կլինիկայում գտնվելու ժամանակահատվածը
Միջինը 1 օր (վիրահատության պետք է ներկայանալ մեկ ժամ առաջ, իսկ դուրս եք գրվում արդեն հաջորդ օրը)։

Վիրահատության տևողությունը
1,5−3 ժամ

Նախքան վիրահատությունն անհրաժեշտ է․
վիրաբույժի կողմից նշանակված բժշկական անալիզների արդյունքները, անեսթեզիոլոգիական փորձաքննություն։

Վերականգնման ժամանակահատվածը

  • Վերականգնումը տևում է 2 օր։
    Հնարավոր է, որ քիթը լինի փակ և այտուցված, իսկ աչքերի հատվածում լինեն կապտուկներ։
  • 7-10 օր անհրաժեշտ է կրել քթի վիրակապ։
  • Վիրակապը հանելուց 1,5-3 ամիս հետո պետք է բացառել ակնոց կրելը, արևայրուքը, սպորտով զբաղվելը, սաունա կամ լողավազան այցելելը: Անհրաժեշտության դեպքում վիրահատությանը հաջորդող երկու շաբաթների ընթացքում վիրաբույժը կարող է հակաբիոտիկներ նշանակել։

Վերջնական արդյունք
Վիրահատության վերջնական արդյունքը տեսանելի է դառնում 1 տարուց, բայց նախնական արդյունքը կարելի է տեսնել անմիջապես վիրակապերի հեռացումից հետո:

Ի՞նչ անալիզներ են անհրաժեշտ վիրահատությունից առաջ

  • Արյան ընդհանուր անալիզ լեյֆորմուլայով
  • Կոալուոգրամմա (ԱՉՏՎ, տրոմբինային ժամանակ)
  • Արյան բիոքիմիկական անալիզ (ընդհանուր սպիտակուց, մեզ, կրեատինի, ԱԼՏ, ԱՍՏ)
  • Գլյուկոզա (արյան մեջ)
  • Մեզի ընդհանուր անալիզ (+ նստվածք)
  • ՄԻԱՎ, Հեպատիտ B, Հեպատիտ C
  • Արյան խումբ, ռեզուս-գործոն
  • ԷԿԳ