Մամոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որի նպատակն է փոխել կրծքի արտաքին տեսքը:
Կրծքագեղձերի ձևն ու չափը հաճախ ազդում են կնոջ կյանքի որակի և ինքնագնահատականի վրա: Ժամանակակից տեխնոլոգիաները կօգնեն իրականացնել յուրաքանչյուր կնոջ՝ գեղեցիկ կուրծք ունենալու երազանքը: Կրծքագեղձի պլաստիկ վիրահատությանը դիմում են ոչ միայն կուրծքը մեծացնելու, այլև հղիությունից հետո ձիգ տեսքը վերականգնելու նպատակով: Վիրաբույժի հետ խորհրդակցությունը կօգնի որոշել վիրաբուժական միջամտության տեսակը:
Կրծքագեղձի պլաստիկան, ինչպես և ցանկացած վիրահատության, ունի մի շարք հակացուցումներ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել.
- 18-ից ցածր տարիք
- Հիվանդություններ, որոնց դեպքում անզգայացումը հակացուցված է
- Կրծքագեղձի նորագոյացություններ
- Ուռուցքաբանական հիվանդություններ
- Հղիության և լակտացիայի շրջան
- Դիաբետ

Մամոպլաստիկայի դիմելուց առաջ հարկավոր է անցնել որոշակի հետազոտություններ.
- Կրծքագեղձի ՈՒՁՀ
- Արյան ընդհանուր անալիզ
- Արյան կենսաքիմիական անալիզ
- Մեզի անալիզ
- Հեպատիտի, ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի անալիզներ
- ԷԿԳ
Ավանտան առաջարկում է մամոպլաստիկայի բազմաթիվ տեսակներ և լուծում է նույնիսկ ամենապահանջկոտ այցելուների խնդիրները:
Հիմնական վիրահատությունները՝
- Կրծքագեղձի մեծացում
- Կրծքագեղձի ձգում (մաստոպեկսիա)
- Կրծքի փոքրացում
Համակցվող ծառայություններ՝
- Արեոլայի շրջանի շտկում
- Կրծքագեղձի իմպլանտների հեռացում
- Արեոլայի և պտուկի վերականգնում՝ դրանց բացակայության դեպքում
- Պտուկների փոքրացում
- Ներքաշված պտուկների ուղղում
- Գինեկոմաստիայի վերացում
Կրծքագեղձի մեծացումը պլաստիկ վիրահատություն է, որի համար բժշկական ցուցում հարկավոր չէ: Իմպլանտների բարձր որակի և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ իմպլանտները կարելի է երաշխավորված կրել առանց ժամկետի սահմանափակման: Աշխարհի շատ կանայք արդեն վայելում են արդյունքները:
Կրծքագեղձի ձգում (մաստոպեկսիա)
Մաստոպեկսիան ցուցված է կանանց լակտացիայի շրջանից հետո, ինչպես նաև ավելի մեծ հասակում, երբ կուրծքը սկսում է կախվել: Մաստոպեկսիան օգնում է վերականգնել կրծքի ձևն ու համաչափությունը:
Առանձնացնում են կրծքագեղձի բարձրացման հետևյալ տեսակներն՝ ըստ բարդության աստիճանի.
- Պերիարեոլար
- Ուղղահայաց
- T-աձև
Կրծքի փոքրացում
Մամոպլաստիկայի այս տեսակը տարբերվում է բժշկական ցուցումներով: Կրծքի չափազանց մեծ ծավալը կարող է առաջացնել ֆիզիկական անհարմարություն և նույնիսկ մեջքի ցավերի պատճառ դառնալ: Արդյունքին հասնելու համար հեռացվում են ճարպային և գեղձային հյուսվածքներ: Կրծքի փոքրացման վիրահատությունը ամենաբարդ վիրաբուժական միջամտություններից չէ, սակայն վերականգնողական շրջանում պարտադիր պետք է հետևել բժշկի բոլոր ցուցումներին:
Ավանտայում կրծքի հիմնական վիրահատությունները համալրող մի շարք ծառայություններ ենք առաջարկում։
Արեոլայի շրջանի շտկում
Արեոլայի շրջանի շտկումը հաճախ համադրվում է մամոպլաստիկայի այլ տեսակների հետ: Այնուամենայնիվ, այն կարող է իրականացվել նաև առանձին:
Վիրահատությունը տևում է մոտ 1 ժամ:
Կրծքագեղձի իմպլանտների հեռացում
Շնորհիվ այս գործոնների իմպլանտների միջոցով կրծքագեղձի մեծացումն այժմ մի քանի անգամ ավելի շատ է կիրառվում: Տարիների փորձը ցույց է տվել, որ մի շարք դեպքերում անհրաժեշտ է իմպլանտի հեռացում։ Այդ դեպքերն են՝
- Իմպլանտի տեղադրումից հետո հաճախորդի դժգոհություն
- Ժամանակի ընթացքում իմպլանտի պտույտ կամ տեղահանում
- Առաջին մամոպլաստիկայից հետո կրծքի ձևը կամ չափը փոխելու՝ հաճախորդի ցանկությունը
- Իմպլանտի պատռվածք, դրա արդյունքում՝ նաև կրծքի դեֆորմացիա և տհաճ զգացողություններ
- Հեմատոմայի ձևավորում
Արեոլայի և պտուկի վերականգնում դրանց բացակայության դեպքում
Պտուկների փոքրացում
Ներքաշված պտուկների ուղղում
Գինեկոմաստիայի վերացում