Բլեֆարոպլաստիկան վիրահատական միջամտություն է, որի նպատակն է վերին և ստորին կոպերից ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի հեռացումը։

Վերջին տարիներին բլոֆարոպլաստիկան լայն պահանջարկ է ձեռք բերել Հայաստանում։

Էսթետիկ հարցերի լուծման համակցված մոտեցումը յուրաքանչյուր տեսանելի արդյունքի գրավականն է։ Ավանտա կլինիկայում Ձեզ համար մեկ հարկի տակ կենտրոնացած են պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և ատամնաբուժության կենտրոնները։ Ընդգծեք Ձեր աչքերի գեղեցկությունը շլացուցիչ ճերմակ ժպիտով և ոչ ինվազիվ գործողությունների օգնությամբ։

Միջամտության վերջնական արդյունքը նկատելի է դառնում արդեն 2-4 շաբաթ անց։

Բլեֆարոպլաստիկան էսթետիկ նպատակներով խորհուրդ է տրվում 35 տարեկանից հետո։ 

Վիրահատությունն անց է կացվում տեղային անզգայացմամբ։ 

Բլեֆարոպլաստիկայի տեսակները.

 

  • Վերին
  • Ստորին
  • Շրջանաձև
  • Կանտոպեքսիա

 

Վերին. վերին կոպի վրա կտրվածքն արվում է գծանշում կատարելուց հետո։ Վիրահատության նպատակն է ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի հեռացումը։

Ստորին. նույնպես իրականացվում է ճարպային ճողվածքների և ավելորդ մաշկի հեռացման նպատակով։ Երիտասարդ տարիքում ստորին բլեֆարոպլաստիկան կատարվում է առանց մաշկի հեռացման և ուղղված է ճարպային ճողվածքների հեռացմանը, որոնք հաճախ ժառանգական բնույթ են կրում։

Շրջանաձև. վիրահատական միջամտություն վերին և ստորին կոպերի շրջանում կնճիռների արագ և արդյունավետ հեռացման համար։ Շրջանաձև բլեֆարոպլաստիկայից հետո հայացքն ավելի արտահայտիչ է դառնում, և անհետանում են աչքերի տակի մգացած պարկերը։

Կանտոպեքսիա. աչքի արտաքին անկյունների վիրահատական միջամտություն։ Օգնում է ազատվել ստորին կոպի կախված վիճակից (պտոզ), շտկել աչքի բացվածքի ձևը և չափը։ Կանտոպեքսիայի արդյունքում հայացը թարմ տեսք է ստանում, վերանում է աչքերի հոգնած և մռայլ տեսքը։

Վիրահատությունից հետո.

  • Կարելի է դուրս գրվել նույն օրը
  • Վիրակապը հանվում է 4-5 օր անց
  • Այտուցները և կարմրությունն անցնում են 7-10 օր անց

Ինչի՞ն ուշադրություն դարձնել վիրահատությունից հետո.

  • Խուսափել արևի ճառագայթներից
  • Հրաժարվել շպարից
  • Նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը

Ինչի՞ հետ համադրել բլեֆարոպլաստիկան

Կոպերի պլաստիկ վիրահատությունները պարզություն են հաղորդում աչքերին և երիտասարդացնում են դեմքը 5-10 տարով, եթե կատարվում են SMAS լիֆթինգի և պարանոցի մաշկի ձգման հետ համատեղ։

Ավանտա կլինիկայում կարող եք նաև անցնել լազերային թերապիայի Fotona Smooth Eyes բացառիկ կուրսը՝ բլեֆարոպլաստիկայից առաջ կամ հետո։ Նշված կուրսը կօգնի երկարաձգել Ձեր հայացքի երիտասարդությունը։