Աբդոմինոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է որովայնի հատվածում ավելորդ ճարպի և մաշկի հեռացման համար։

Ֆիզիկական վարժությունները և առողջ սննդակարգը բոլորին չէ, որ օգնում են։ Տարիքի հետ ավելի դժվար է դառնում որովայնի հատվածի ճարպային «գոգնոցի» դեմ պայքարելը, իսկ այն նաև ֆիզիկական անհարմարություններ է պատճառում, երբեմն էլ՝ վնասում առողջությանը։ Աբդոմինոպլաստիկան ամենատարածված պլաստիկ վիրահատությունների հնգյակում է, իսկ հետվիրահատական սպին ժամանակի հետ դառնում է աննկատ։

Հաճախ աբդոմինոպլաստիկայի են դիմում ոչ միայն էսթետիկ նկատառումներով, այլև առողջական պատճառներով։ Մի զրկեք ձեզ առողջ ու գեղեցիկ կեցվածքից։ Ավանտա կլինիկայում աբդոմինապլաստիկան ամենապահանջված ծառայություններից է։

Վիրահատական միջամտության այս տեսակն ավելի երկար ժամանակ է պահանջում վերականգնման համար։ 

Абдоминопластика

 

Վերջնական արդյունքը նկատելի է մեկ տարի անց։

Վերականգնողական շրջանը տևում է 6 ամիս։

Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում անհրաժեշտ է կրել կոմպրեսիվ կորսետ։ 

Աբդոմինոպլաստիկայի ցուցումները.

  • Թուլացած մաշկ խոշոր պտղի ծննդից հետո
  • Կտրուկ նիհարելու արդյունքում լայնացած, կախված մաշկ
  • Ճարպերի չափազանց մեծ կուտակում առանց հեռացման այլընտրանքի
  • Որովայնի առաջնապատի կախված վիճակ, պտոզ
  • Ճողվածքների առկայություն
  • Որովայնի առջևի մկանների թուլացում
  • Վիրահատություններից առաջացած բազմաթիվ սպիեր 

Հակացուցումներ

  • Հղիություն
  • Կրծքով կերակրման շրջան
  • Շաքարային դիաբետ
  • Չարորակ գոյացությունների առկայություն
  • Քրոնիկ կամ սուր սրտային անբավարարություն
  • Արյան հիվանդություններ
  • Էնդոկրին հիվանդություններից առաջացած ճարպակալում

Շատ կարևոր է աբդոմինոպլաստիկայից հետո կատարել բոլոր ցուցումները։

Որքան կտևի վերականգնումը. կախված յուրաքանչյուր օրգանիզմի անհատական առանձնահատկություններից՝ վերականգնողական փուլը կարող ա տատանվել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս միջակայքում։ Վիրահատությունից հետո առաջին հինգ օրը ցանկալի է պահել խիստ անկողնային ռեժիմ տնային կամ ստացիոնար պայմաններում։

Հարկավոր է հաշվի առնել, որ վիրահատությունից հետո առաջին մի քանի օրը կարող են նշանակվել հակաբիոտիկներ և ցավազրկող դեղամիջոցներ։ Դա ևս կախված է օրգանիզմի առանձնահատկություններից։

Վերականգնողական փուլում անհրաժեշտ է պառկել, նստել և անգամ քնել թեթևակի կորացած դիրքով. դա կարող է նպաստել հյուսվածքների արագ սերտաճմանը։

Ինչի՞ հետ կարելի է համատեղել աբդոմինոպլաստիկան

Ավանտա կլինիկայում աբդոմինոպլաստիկայից առաջ և հետո կարող եք անցնել ապարատային կոսմետիկ միջոցառումների կուրս՝ մաշկն ամրացնելու համար։ Ոչ ինվազիվ գործողություններից լայն տարածում ունեն Indiba-ն և Venus Legacy-ն։