Մաշկի թվային դիագնոստիկան եզակի տեխնոլոգիական լուծում է: Այն օգնում է բարելավել կոսմետոլոգիական միջամտությունների արդյուքները:
Միայն մաշկի սովորական զննումն այժմ միշտ չէ, որ բավական է: Թվային սկանավորումն օգնում է բացահայտել մաշկի միկրոթերություններն ու մաշկի խնդրահարույց հատվածները:


Պրոցեդուրայի էությունը
Մասնագետը հատուկ բժշկական սարքով լուսանկարում է այցելուի դեմքը: Սարքն ունի երկու ներկառուցված մատրիցաներ: Դրանցից ամեն մեկն իր մեջ ներառում է 75 մլն պիքսել:
Առավելություններ՝
- տեսանելիություն. թույլ է տալիս ամբողջական պատկեր կազմել
- օբյեկտիվություն. հետազոտում է մաշկի բոլոր հատվածները
- hստակություն. ախտորոշման այս տեսակը բացառում է սխալները
- չկան կողմնակի ազդեցություններ
- չկան հակացուցումներ
Պրոցեդուրայի էտապները՝
- դեմքի մաքրում,
- նկարահանում չորս անկյուններից:
Նկարները վերլուծվում են հատուկ համակարգչային ծրագրով, որը տալիս է 3D (եռաչափ) պատկեր:
Նկարներում երևում են՝
- պիգմենտների մակարդակը,
- մաշկի չերևացող վնասվածքները,
- մանր կնճիռներն ու ակնեն,
- կնճիռների խորությունը,
- մաշկի էլաստիկության աստիճանը, մաշկի կենսաբանական տարիքը,
- մաշկի միկրոռելիեֆի դրությունը,
- անոթային ծածկույթի դրությունը,
- ծակոտիների լայնացման աստիճանն ու աղտոտվածության մակարդակը:
Համակարգչային ախտորոշումը թույլ է տալիս նախագծել արդյունքները մի շարք միջամտություններից առաջ: Օրինակ՝ ուրվագծային պլաստիկա, ռինոպլաստիկա:
Իդեալական է մաշկի երիտասարդացման և բարելավման պրոցեդուրաների արդյունքները համեմատելու առումով:
Տևողությունը՝ 45-50 րոպե: