Կարեն Գրիգորյան

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր-տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, իմպլանտոլոգների հայկական ասոցիացայի նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ

 

 

Կրթություն

1994-1995 թվ. ավարտել  է Հանրապետական  ստոմատոլոգիական կենտրոնի ինտերնատուրան:
1995-1998 թվ. օրդինատուրան անցել է ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային ինստիտուտում:

Մասնագիտական գործունեություն

Հայաստանում ատամնային իմպլանտատների համակարգում առաջին  կլինիկական և կիրառական փորձի ներդրողներից է:
Առաջիններից  է  եղել,  ով Հայաստանում հեղինակեց  և  մշակեց “Ատամնային իմպլանտատների հայկական համակարգը”:
1998 թվ.  նշանակվել  է  ՀՀ  Առողջապահության  նախարարության  Ավդալբեկյանի  անվան   ազգային  ինստիտուտի  վիրաբուժական ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ:
2001 թ. պաշտպանել է ատենախոսական թեզը “ Նոր կառուցվածքի իմպլանտատների ներտունկի  կիրառումը   ժամանակակից ստոմատոլոգիայում” թեմայով, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուական աստիճան:
2002 թ. հիմնել է Ավանտա նորագույն ատամնաբուժական կենտրոնը, որը 2004 թվականին վերանվանվեց Ավանտա ատամնային իմպլանտացիայի մասնագիտացված կլինիկական կենտրոն:
2003-2007 թթ. աշխատել է ՀՀ ԱՆ Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան:
2003-2005 թթ. գլխավորել է Հայաստանի բժշկական ինստիտուտի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնը:
2003- 2010 թթ. եղել է ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ:
2012 թթ. հիմնել է և ընտրվել է Իմպլանտալոգիայի հայկական ասոցիացիայի առաջին նախագահ:
2015 թ.-ից  ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ:

Վերապատրաստումներ

Վերապատրաստումների թիվը անցնում է 100-ից. որոնցից են` Մոսկվա ,Աթենք քաղաքի Ազգային համալսարան, ԱՄՆ-ի Լոմա-Լինդահամալսարան, Գլազգո, Կելն, Փարիզ, Մոնակո, Շանհայ,Կոպենհագեն, Կիեվ, Յալտա, Դուբայ և այլն:

Գիտական աշխատանքներ և արտոնագրեր

Ունի ավելի քան 15 գյուտերի արտոնագրեր իմպլանտոլոգիայի և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ոլորտում` կատարած հայտնագործությունների համար, ինչպես նաև հեղինակ է ավելի քան 40 գիտական հոդվածների:

Անդամակցություն

Համարվում է Օստեոինտեգրացիայի Եվրոպական ստոմատոլոգների ասոցացիայի իրական լիիրավ անդամ:
Հանդիսանում է նաև աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած գերմանական իմպլանտոլոգիական հայտնի “Իմ Պլազա” ընկերության գիտական խորհրդատուն և փորձագետը:

 

Լիլիթ Թումանյան

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի հիմնադիր,
էսթետիկ բժշկության ղեկավար

 

 

 

Կրթություն

2000 թ.-ին ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:
2000 թ.-ին Աթենքի ազգային բժշկական համալսարանում անցել է հետբուհական հատուկ դասընթացներ, պրոֆեսոր Լասկալիսիմոյի գլխավորությամբ:
2002 թ.-ին Լոմա Լինդայի Համալսարան, ԱՄՆ՝ անցել է 6-ամսյա հատուկ շարունակական մասնագիտացված կուրսեր՝ օրթոդոնտիա մասնագիտությամբ:
2003 թ.-ին անցել է օրդինատուրա Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ օրթոդոնտիա մասնագիտությամբ:

Մասնագիտական գործունեություն

2000 թ.-ից աշխատել է «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնում որպես օրթոդոնտ:
2008 թ.-ից հիմնադրել և ղեկավարում է «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցը:
2010 թ.-ից մինչ օրս հանդիսանում է «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոնների ցանցի օրթոդոնտիայի բաժանմունքի ղեկավարը:
2014 թ.-ից հանդիսանում է «Novacutis» ամերիկյան ճանաչված ընկերության որակավորված դասընթացավարն ու փորձագետը:

Վերապատրաստումներ

2010 թ. Մոսկվա՝ Մաշկի խնամքի համար նախատեսված միջոցների կիրառումն էսթետիկ բժշկության մեջ:
2011 թ. Դուբայ՝ Ինտելեկտուալ օրթոդոնտիայի ապագան:
2011 թ. Մոսկվա՝ Մանագիտական գիտաժողով:
2011 թ. Դուբայ՝ լազերային տեխնոլոգիաների կիրառումն էսթետիկ բժշկության մեջ:
2012 թ. Մայամի՝ «Liquidimplant» նոր սերնդի ֆիլլերների կիրառումը էսթետիկ բժշկության մեջ:
2012 թ. Մոսկվա՝ Քիմիական պիլինգների նշանակությունն ու կիրառումն էսթետիկ բժշկության մեջ:
2013 թ. Երևան՝ Դիմաձնոտային եռաչափ ախտորոշում:
2013 թ. Երևան՝ Ժամանակակից օրթոդոնտիայի ակտուալ խնդիրները:
2013 թ. Փարիզ՝ Մանկական օրթոդոնտիկ բուժում:
2013 թ. Թբիլիսի՝ Ափտոս Նամո թելերի նշանակությունն ու կիրառումը:
2013 թ. Թբիլիսի՝ Ափտոս, երիտասարդացման առանձնահատկություններն ու ցուցումները:
2013 թ. Երևան՝ Պոստուրալ օրթոդոնտիա երեխաների և մեծահասակների համար:
2013 թ. Թաիլանդ՝ 5 –րդ համաշխարհային օրթոդոնտիկ իմպլանտ կոնֆերանս:
2014 թ. Մոսկվա՝ Նորագույն կոլագենային կոմպլեքսի կիրառումը մաշկաբանության մեջ՝  «Կոլլոստ»:

Գիտական աշխատանքներ և արտոնագրեր

Հեղինակ է մի քանի գյուտերի օրթոդոնտիայի և օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ոլորտում, ինչպես նաև հեղինակ և համահեղինակ է մի շարք գիտական աշխատությունների:

Անդամակցություն

2000 թ.-ից հանդիսանում է Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի լիիրավ անդամ:
2012 թ.-ից հանդիսանում է Միջազգային ֆունկցիոնալ ասոցիացիայի լիիրավ անդամ:
2013 թ.-ից հանդիսանում է Ամերիկայի օրթոդոնտների ասոցիացիայի լիիրավ անդամ:
2015 թ.-ից հանդիսանում է Օրթոդոնտների եվրասիական ասոցիացիայի լիիրավ անդամ: