Վարպետության դասեր Իմպլանտոլոգների Հայկական Ասոցիացիայի Հիմնադիր Նախագահ, բ.գ. թ., դոցենտ Կարեն Լևոնի Գրիգորյանի կողմից:

Կարեն Լևոնի Գրիգորյանը գլխավորում է կլինիկաների ցանցը: Նա հայտնի վիրաբույժ-իմպլանտոլոգ է, ունի երկար տարիների աշխատանքային փորձ, բարձր դասի բժիշկ է, փորձառու դասախոս: Գլխավոր բժշկի ընդունված արժեք, ով շարունակում է բուժական պրակտիկան և պացիենտների ընդունելությունը:

Կարեն Լևոնի Գրիգորյանը աշխատում է իմպլանտոլոգիայի ոլորտում դեռ 1995 թվականից՝ կիրառելով աշխատանքային պրակտիկայում իմպլանտոլոգիայի նվաճումները, ֆունկցիոնալ ախտորոշումը, իմպլանտոլոգիական բուժման պլանավորումը և նրա արդյունքների տեսությունը` օրթոպանտոմոգրաֆիկ վերլուծության կիրառմամբ և իրականացնելով իմպլանտացիոն համակարգերի համակարգչային մոդելավորում ատամնաբուժական նորագույն տեխնոլոգիաներով:

Այս տարիների ընթացքում մեր կլինիկայում ձեռք է բերվել իմպլանտացիայի վիրաբուժության եզակի փորձ, որն ապահովում է իմպլանտների տեղադրման երկարաժամկետ հաջողությունը: Մեր փորձի պահանջարկներից ելնելով՝մենք մշակել ենք պրակտիկ իմպլանտոլոգիայի անհատական վարպետության դասերի ծրագրեր:
Վարպետության դասերի մասնակիցները կարող են անհատական կամ խմբային կազմով ծանոթանալ բուժման նոր մեթոդիկայի կիրառմանը, ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, շփվել կլինիկայի առաջատար բժիշկների հետ: Պրակտիկ վարպետության դասերի և սեմինարիների մասնակիցների ընդունելության կարգը համաձայնեցվում է նախապես:

Վերապատրաստման կամ կլինիկական իմպլանտոլոգիայի դասընթացներ անցնելու համար ամենահեշտ և արագ միջոցն է մեզ ուղարկել վարպետության դասերի մասնակցի հարցաթերթը:
Հայտը ստանալուց հետո մենք Ձեզ կտեղեկացնենք ժամկետների մասին, կուղարկենք անհրաժեշտ փաստաթղթերը` ծանոթացնելով հետագա գործողություների հաջորդականությունը:
Եթե դուք չեք ապրում Երևանում, ապա համաձայնությունը կնքելուց հետո մենք նախապես կամրագրենք համապատասխան հյուրանոցը և կկազմակերպենք հանդիպումը:

Դասընթացներ

Մեր կենտրոնի մասնագիտացված բաժանմունքում կոսմետոլոգիայի ուսուցումը անց է կացվում մշտական և կանոնավոր կերպով:

Ինչպես բոլոր մասնագիտություններում, այնպես էլ կոսմետոլոգիայում պրոֆեսիոնալ լինելու համար պետք է մշտապես կատարելագործվել՝ անցնելով ուսուցման, որակավորման բարձրացման դասընթացներ: Հենց սա է մեր նպատակը. բոլոր նրանց, ովքեր ցանկանում են յուրացնել այս մասնագիտությունը, տրամադրել գրագետ և որակյալ ուսուցում:

Որակավորումը բարձրացնելու դասընթացների ծրագրերը

Որակյալ ուսուցման համար մենք առաջարկում ենք մի շարք մանրակրկիտ մշակված ծրագրեր՝
• Էսթետիկ բժշկության մեջ մեզոթերապիայի ծրագրի դասընթացներ,
• բոթուլոտոկսինով թերապիայի իրականացման ծրագրի դասընթացներ,
• ուրվագծային պլաստիկայի իրականացման ծրագրի դասընթացներ,
• ապարատային կոսմետոլոգիայի իրականացման ծրագրի դասընթացներ,
• լիմֆոդրենաժի, արոմամերսման իրականացման ծրագրի դասընթացներ,
• քիմիական պիլինգների իրականացման ծրագրի դասընթացներ,
• ինովացիոն ինվազիվ մեթոդիկաների ծրագրերի իրականացման դասընթացներ:

Ծրագիրն ավարտելուց հետո տրվում է համապատասխան վկայագիր: Կոսմետոլոգիայի դասընթացների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 091521195 հեռախոսահամարին: