Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում

Ստոմատոլոգիական տուրիզմը Հայաստանում

Ստոմատոլոգիական տուրիզմը արագ զարգանալու միտում ունի և այն անփոխարինելի է  հատկապես,այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ունենալ անթերի ժպիտ, ինչպես նաև վերականգնել բերանի խոռոչը խելամիտ գնով: Հայաստանը հարուստ է բնական և մշակութային ժառանգությամբ և համարվում է թանգարան բաց երկնքի տակ:
Տարեց տարի  ավելանում է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, ովքեր մեր երկիր են այցելում տարբեր ծրագրերով:
Սակայն վերջին տարիներին, նրանցից շատերը հիմնականում փնտրում են մատչելի, բայց  որակյալ ստոմատոլոգիական բուժումորն ի դեպ կարելի է գտնել Հայաստանում:

Ավանտան՝ որպես ժամանակակից ստոմատոլոգիայի և իմպլանտոլոգիայի մասնագիտացված կենտրոն,  ներկայացնում է ժամանակակից ստոմատոլոգիական ծառայություններ, այդ թվում՝ նաև բուժում այն մարդկանց համար, ովքեր կարիք ունեն իմպլանտանտների տեղադրման, բերանի խոռոչի վիրահատական միջամտության, օրթոդոնտիկ բուժման, էնդոդոնտիկ բուժման, շարժական և անշարժ պրոթեզների տեղադրման, պսակների, կամուրջների, վենիրների, ինչպես նաև այլ ստոմատոլոգիական ծառայությունների:

Մեր ստոմատոլոգիական կլինիկան հագեցած է աշխարհահռչակ գերմանական ստոմատոլոգիական սարքավորումներով և տեխնոլոգիաներով` թվային ռենտգեն ախտորոշման սարքավորմամբ: Ժամանակակից սարքավորումների կիրառումը ապահովում է պացինետների խնդրի ճշգրիտ ախտորոշման արդյունքը:
Միևնույն ժամանակ, լավ լուր բոլոր «ստոմատոլոգիական» զբոսաշրջիկների համար:
Ավանտան միակ կլինիկան է Հայաստանում, որն իրականացնում է կերամիկական պսակների և վենիրների տեղադրումը իրականացնում է մեկ այցելության ընթացքում գերմանական CЕRЕC տեխնոլոգիայի շնորհիվ:

Ի՞նչն է հատկապես տարբերակում Ավանտային այլ կլինիկաներից. այն փաստը, որ մեր կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ:
Մեր բժիշկները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների և հետևում են ստոմատոլոգիայի ոլորտի վերջին զարգացումներին:
Փարիզ, Լոս Անջելես, Մոնակո, Աթենք, Լոմա Լինդա, Մոսկվա, Բեռլին, Շանհայ, Գլազգո, Դուբայ, Լոնդոն և սա դեռ ոչ ամբողջական ցուցակն է այն վայրերի, որտեղ անցել են վերապատրաստումներ Ավանտա կլինիկայի ստոմատոլոգները:

Ավանտան պատիվ ունի տեղեկացնելու Ձեզ, որ հանդիսանում է այն պաշտոնական ստոմատոլոգիական կենտրոնը, որն ապահովում է ստոմատալոգիական  ծառայություններ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, այնպիսի դեսպանատների աշխատակիցների, և նրանց ընտանիքների համար, ինչպիսիք են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի դաշնության  դեսպանատաների համար:
Ավանտան երախտապարտ է նրանց վստահության համար:

Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, մասնավորապես` Քուվեյթից և Օմանից, մարդիկ ովքեր ցանկանում են ստանալ բարձրորակ ստոմատոլոգիական ծառայություններ հատուկ գնով, սովորաբար այցելում են Ավանտա: Այդ իսկ պատճառով մեր արտասահմանյան հիվանդների թիվը, կտրուկ աճ է արձանագրել վերջին մի քանի տարիների ընթացքում: