Բազային կոսմետոլոգիայի դասընթացի արդիականությունը պայմանավորված է մասնագետների մեծ պահանջարկով։ Ըստ վիճակագրության մեկ տարի անց կոսմետոլոգների պահանջարկը աճելու է 16 %-ով։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել կոսմետոլոգիայում օգտագործվող նորագույն սարքավորումներին և փոխանցել պրակտիկ գիտելիքներ, որոնք հիմք կհանդիսանան հետագա մասնագիտական կողմնորոշման համար։

4
շաբաթ

Շաբաթը
3 անգամ

600.000
դրամ

7Հավաստագրի օրինակ

12
հոգանոց խմբեր

Տեսական
գիտելիքներ

Գործնական
պարապմունքներ

Մասնակիցների կարծիքները։

Հաճախ տրվող հարցեր

Հավաստագիր տրվելու՞ է։

Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր, որտեղ նշված են մոդուլները և դասավանդող մասնագետների անունները։ Հավաստագրի լեզուն անգլերենն է։

Արդյո՞ք ուսուցման ժամանակը բավարար է։

Դասընթացը միայն առաջին հայացքից է թվում կարճատև։ Ինտենսիվ ծրագիրը ներառում է տեսական և պրակտիկ ժամեր բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ։ Ամեն հանդիպումը տևում է 5 ժամ, որը ապահովում է բարձր արդյունավետություն։

Ինչպե՞ս են անցկացվում գործնական պարապմունքները։

Գործնական ժամերի ընթացքում աշխատանքը կատարվում է մոդելների հետ։ Մոդելներին մենք առաջարկում ենք, բայց կա հնարավոություն աշխատելու մասնակցի կողմից ընտրված և հրավիրված մոդելի հետ։ Աշխատաքնը կատարվում է տեսական ժամերի ընթացքում անդրադարձած սարքե և նյութերի միջոցով, որոնք մեծ տարածում ունեն էսթետիկ բժշկության ոլորտում։

Ուսուցումից հետո Ավանտայում աշխատանքի ընդունվելու հնարավորություն կա՞։

Դասընթացի մասնակիցները ունենում են առավելություն Ավանտայի թափուր հաստիքների համար դիմելու դեպքում։