ԱՎԱՆՏԱ ՆՎԵՐ ՔԱՐՏ. ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՆՎԵՐ

 

 

Եթե նվեր եք փնտրում մայրիկի, սիրելիի, քրոջ կամ ընկերուհու  համար, եթե ուզում եք երջանկացնել Ձեր կյանքի կարևորագույն կանանց, եթե Նրանց խնամված և գեղեցիկ արտաքինը նույնքան կարևոր է Ձեզ համար, որքան և գոհունակ ժպիտը, ապա ԱՎԱՆՏԱ նվեր քարտն այն է, ինչ փնտրում եք:

 

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը ներկայացնում է ԱՎԱՆՏԱ նվեր քարտը՝ Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի էսթետիկ բժշկության բոլոր մասնաճյուղերում գնումներ կատարելու և Էսթետիկ բժշկության ծառայություններից օգտվելու հնարավորությամբ:

Նորագույն տեխնոլոգիաներ և բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ծառայությունների լայն շրջանակ՝

  • երիտասարդացման և նիհարեցման ծրագրեր,
  • լազերային կոսմետոլոգիա և գինեկոլոգիա,
  • մաշկաբանական մի շարք պրոցեդուրաներ,
  • արևայրուք/ սոլյարի,
  • և մի շարք այլ ծառայություններ:

Նվիրելով Ավանտա նվեր քարտ՝

Դուք նվիրում եք

  • գեղեցկություն
  • երիտասարդություն
  • առողջություն

և ձեռք եք բերում

  • յուրահատուկ նվեր
  • Ձեր բյուջեի և ժամանակի պլանավորման հնարավորություն:

Քարտին վերաբերող ցանկացած հարցով կարող եք զանգահարել +374 12 32 32 32 հեռախոսահամարին:

10000, 20000, 30000, 50000, 70000, 100000 և 200000 դրամ գումարի պարունակությամբ նվեր քարտերը կարող եք ձեռք բերել Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի էսթետիկ բժշկության բոլոր մասնաճյուղերից. մենք հոգ ենք տարել, որ Ավանտա նվեր քարտը տրամադրվի Ձեզ հաշված րոպեների ընթացքում և գեղեցիկ բրենդային փաթեթավորմամբ։

Նվեր քարտի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ`