Բարև Ձեզ, ատամների իմպլանտացիային նվիրված էջի հարգելի այցելուներ

Առողջությունն ամենաթանկն է, որն ունի մարդը, և այն երբեք շատ չի լինում։  Եթե Դուք կարդում եք այս էջը, հնարավոր է, մտահոգված եք Ձեր ատամների առողջությամբ։

Մեր գործունեության գերակա ուղղությունն ատամների իմպլանտացիան է։

 

Ինչո՞ւ գերակա:

իմպլանտացիա

Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայի չափազանց կարևոր ուղղություններից մեկն է։
Այստեղ Դուք կարող եք իմանալ, թե ինչ են ատամնային

իմպլանտատները, ինչ է նշանակում «սինուսլիֆտինգ» տերմինը և ինչի համար են տեղաշարժում ոսկրային բլոկները, իմանալ նաև պրոթեզավորման գործընթացի, ատամների իմպլանտացիայի ժամանակ ոսկորի անկատարության դեպքում դրա աճեցման մանրամասների մասին։

Անհրաժե՞շտ է արդյոք մանրամասն իմանալ ատամների իմպլանտացիայի մասին։

Դուք կարող եք մտածել, որ ատամների իմպլանտացիայի մասին տեղեկատվությունը մեր կայքում ներկայացված է չափից դուրս մեծ ծավալով, այն դժվար է ընկալել, մյուս կողմից էլ` հազիվ թե այն հետաքրքիր թվա սովորական այցելուին։ Սակայն մենք բազմիցս բախվել ենք այն իրողությանը, որ այցելուների մեծամասնությունը ունի ավելի քան սուբյեկտիվ տեղեկություններ և սխալ կենցաղային պատկերացումներ։

Օրինակ` շատ այցելուներ համոզված են, որ ատամների իմպլանտացիան վտանգավոր և ծայրահեղ բարդ վիրահատություն է, որին պետք է դիմել միայն բացառիկ դեպքերում։ Մենք ձգտում ենք փարատել նման ասեկոսեները, քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Վերլուծելով մեր բազմամյա խորհրդատվությունների ընթացքում կուտակված փորձը` հանգել ենք եզրակացության. ատամների իմպլանտացիայի վերաբերյալ տեղեկացվածությունը օգնում է թեթև տանել բուժման գործողությունը։

Շարժական պրոթեզնե՞ր, թե՞ ատամների իմպլանտացիա

Այցելուներից շատերը, որոնց անհրաժեշտ է ատամների իմպլանտացիա, չեն ցանկանում կրել շարժական պրոթեզներ` գտնելով, որ դրանք չափազանց անհարմար են։ Դա հաճախ ճիշտ համոզմունք է։ Շարժական պրոթեզներն օգտագործման առումով զգալիորեն պակաս հարմար են, քան ոչ շարժականները, և կարիք ունեն մշտական թարմացման, ինչպես նաև նպաստում են ոսկրային հյուսվածքի ատրոֆիային (կորստին)։

Շարժական պրոթեզը սկզբնապես նստում է կատարյալ ձևով, սակայն շուտով կպվածությունը դառնում է պակաս ամուր։ Այդ ժամանակ սկսվում են անհարմարավետության զգացողություններ` ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական. պրոթեզն սկսում է ընկալվել որպես ինչ-որ անբնական, «օտար» բան։ Այդ ժամանակ ատամների իմպլանտացիան սկսում է ընկալվել որպես խնդրի լավագույն լուծում։ Այդպիսի իրավիճակում խնդրի ճիշտ լուծումը դառնում է պլաստմասից շարժական պրոթեզների փոխարինումը ավելի հուսալի և էսթետիկական կառուցվածքներով` ֆիքսված իմպլանտատների վրա։ Սակայն ատամի պրոթեզների օգտագործման հետ կապված տհաճություններից կարելի է և խուսափել` սկզբնապես ընտրելով ատամների իմպլանտացիան։

 

Այցելուն իրավունք ունի եւ պարտավոր է լինել տեղեկացված։