CEREC տեխնոլոգիայի առավելությունը

Cerec 3 Կառույցի պատրաստում այցելության օրը, 1 ժամվա ընթացքում:

• Նյութի բաղադրությունը առավելագույնս մոտեցված է ատամնային էմալի բաղադրությանը:

•Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել իդեալական կապ ատամների միջև: Կատարյալ եզրային հպման հաշվին բացառվում է երկրորդային կարիեսի առաջացման ռիսկը:

• Տեխնոլոգիան կիրառելի է քայքայման մեծ աստիճան ունեցող (մինչև 80%) ատամների համար:

• Ժամանակակից կերամիկական բլոկների մեծ գունապնակների կիրառումը թույլ է տալիս թողարկել բարձր էսթետիկական մակարդակով գեղարվեստական վերականգնումներ (ռեստավրացիաներ)։

Յուրաքանչյուր մարդ այս կամ այն չափով բախվում է ստոմատոլոգին այցելելու անհրաժեշտության հետ։
Մեկը լսում է մասնագետների հանձնարարականները և կանոնավորապես անցնում կանխարգելիչ զննումներ: Մեկ ուրիշը չի կարողանում հաղթահարել վախը և ժամանակ գտնել բժշկի մոտ անցնելու համար:

Այդ դանդաղման համար հատուցումը հաճախ դառնում է ատամի կորուստը։ Եվ ահա այստեղ սկսվում է երկար ճանապարհը նոր ատամների ետևից։

Ինչո՞ւ երկար։
Որովհետև պրոթեզավորման ավանդական մեթոդիկաների կիրառման ժամանակ բժշկին դիմելու առաջին պահից մինչև Ձեր` նորից առանց անհարմարության ժպտալու հնարավորություն ստանալը կարող է անցնել ոչ մեկ շաբաթ։ Սկզբնական փուլերում Cerec 2անցկացվում է բերանի խոռոչի սանացիա, այն նախապատրաստվում է պրոթեզավորման, հանվում են դրոշմները և պատրաստվում մոդելները։ Այնուհետև լաբորատորիայում պատրաստում են կառույցը (կոնստրուկցիան) և չափսափորձում ատամնապսակը։ Եթե ամեն ինչ կարգին է` այդ ժամանակ ատամնապսակը ֆիքսացվում է։ Եթե ինչ-որ բան այն չէ, ապա հարկ է նորից կրկնել գործողությունները։

 

Մենք պատրաստ ենք մեր այցելուներին առաջարկել նորագույն տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստեղծել կատարյալ նոր ատամներ:
CEREC-ի տեխնոլոգիան եզակի միջոց է` արագորեն, հուսալիորեն և էսթետիկորեն լրացնելու ատամնաշարի ցանկացած թերություն։

 

Ի՞նչ է CEREC-ը

Cerec 1Համաշխարհային ստոմատոլոգիական պրակտիկայում CEREC-ը նոր մեթոդիկա չէ, սակայն մեր երկրում այն առաջին անգամ երևան է եկել մեր կլինիկայում։ Տեխնոլոգիայի անվանումը Chairside Economical Restorations of Esthetic Ceramic անվան հապավումն է։

Այսինքն` մեր կլինիկայի մասնագետների զինանոցում ի հայտ է եկել մի սարք, որը թույլ է տալիս իրականացնել ատամների խնայողական և էսթետիկական վերականգնում բարձրագույն որակի կերամիկայով։

Եվ այսպես, Դուք դիմել եք ստոմատոլոգին մեկ կամ մի քանի ատամների վերականգնման խնդրով։ Նախապատրաստական փուլը մնում է դասականը:
Բժիշկն անցկացում է բերանի խոռոչի սանացիա, ատամի նախապատրաստում։ Այնուհետև պրոթեզների պատրաստման գործընթացին ներգրավվում են բարձր տեխնոլոգիաներ։

Ավանդական դրոշմներին հաջողությամբ փոխարինում է եռաչափ համակարգչային մոդելավորման ծրագիրը։ Տեսախցիկը պատրաստում է ատամի եռակողմ նկարը: Պսակի պատրաստման ամբողջ գործողությունն անցկացվում է համակարգչի օգնությամբ։ Ատամի անհասանելի մասը երևում է մոնիտորի վրա 20-ակի մեծացմամբ: Այն թույլ է տալիս հաշվի առնել ապագա ատամի կառուցվածքի բոլոր առաձնահատկությունները և ապահովել մոդելավորման բարձրագույն ճշգրտությունը։

Դուք կարող եք նաև մասնակցություն ունենալ մոդելի ստեղծմանը: Ողջ սարքավորումները, որոնք անհրաժեշտ է CEREC-ի տեխնոլոգիայի օգտագործման համար, անմիջապես գտնվում է բժշկի կաբինետում։ Երբ արդեն պատկերված են ապագա ատամի բոլոր ուրվագծերը` հատուկ համակարգչային ծրագիրը կատարում է կառուցվածքի ծավալի հաշվարկ։
Բոլոր պարամետրերն անմիջապես փոխանցվում են հղկման բլոկ, որը կատարում է ներդիրի մշակման (հղկման) գործողությունը առաջադրված չափերով։

Այն, ինչ ատամնատեխնիկական լաբորատորիայում կատարում են երկու օրվա ընթացքում, CEREC-ը կատարում է 10-15 րոպեում։
Ըստ էության` վերականգնված ատամից Ձեզ բաժանում է ոչ մեծ ժամանակամիջոց, որը բժիշկը կծախսի ստացված կառուցվածքի չափափորձման և ֆիքսացման համար։

Եվս մեկ անգամ CEREC-ի առավելությունների մասին.

CerecԴուք խնայում եք ձեր թանկ ժամանակը։ Ատամի վերականգնումը կատարվում է մեկ այցով, ավելի հաճախ` պահանջվում է ընդամենը մեկ ժամ։

• Համակարգչային մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել կատարելապես ճշգրիտ կառույց, որը հուսալիորեն ֆիքսվում է պատրաստված ատամին։

• Ատամի հղկումից մինչև կառույցի տեղադրումն ընկած ոչ մեծ ժամանակամիջոցը առավելագույնս պահպանում է ատամի դենտինի (ատամոսկրի) և էմալի ամբողջականությունը, պաշտպանում է դրանք երկրորդային կարիեսից։

•Կառույցի պատրաստման համար օգտագործվում է միայն բարձրորակ ճենապակի, որը համապատասխանում է էսթետիկության, ամրության և անվտանգության ամենալուրջ պահանջներին։
CEREC-ի տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է պատրաստել տարբեր ատամնապսակներ, երեսպատիչներ, ներդիրներ, կամրջաձև պրոթեզներ և աթհեզիվ կամուրջներ։

Մեր կլինիկայում օգտագործելով CEREC-ի տեխնոլոգիան` մենք մեծ քայլ ենք կատարում դեպի ապագա։

Դուք ևս կատարեք ձեր քայլը դեպի առողջություն, ժպիտ և լավ տրամադրություն։