Դեմքի ուրվագծային պլաստիկա

Դեմքի ուրվաքգծային պլաստիկա Դեմքի ուրվագծային պլաստիկան դեմքի ուրվագծի ուղղումն է հատուկ պատրաստուկների ներարկմամբ։

Դեմքի ուրվագծային պլաստիկայի գործողությունը:

Մինչև դեմքի ուրվագծային պլաստիկայի իրականացման գործընթացը սկսկելը պետք է կատարվի  բժշկի խորհրդատվություն։ Դուք բժշկի հետ քննարկում եք ներարկման նպատակները, սպասվող արդյունքները, հնարավոր հակացուցումները և կողմնակի ազդեցությունները։ Զննման ժամանակ բժիշկը որոշում է, թե կիրառվող նյութերից հատկապես որ պատրաստուկն է առավել նպատակահարմար Ձեր դեպքի համար: Ընտրությունը պայմանավորված է մաշկի վիճակից, կնճիռների խորությունից, դրանց ձգվածությունից, պատրաստուկի ներգործության ցանկալի շարունակելիությունից և այլն:
Մանր կնճիռների ուղղման համար սովորաբար անզգայացում (անեստեզիա) չի պահանջվում։ Մեծ ծավալով պատրաստուկների՝ գելերի ններարկման դեպքում, ինչպիսիք են՝ քիթ-շրթնային կնճիռների հարթեցումը, շրթունքների ծավալի և ձևի փոփոխումը,  դեմքի եզրագծի փոփոխումը, այտերի ձևի և չափի փոփոխումը  կատարվում են տեղային  անզգայացման ներքո:
Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում կիրառվող բոլոր նյութերը և դրանց տարատեսակները հիալուրաթթվի կայունացնող հիմքով թափանցիկ պատրաստուկներ են, որոնք կենսադեգրադացվող են, այսինքն` ժամանակի ընթացքում օրգանիզմից ամբողջովին դուրս են մղվում։

Օգտագործվող պատրաստուկներ

  • Juvederm
  • Restylane
  • Revofil
  • Liquidimplant
  • Adoderm
  • Dr. Korman

Դեմքի ուրվագծային պլաստիկա հարակնային մակերեսային կնճիռներԸնդհանուր տեղեկատվություն

Դեմքի պլաստիկայի ուրվագծումն արտաքին ուղղման նվազ ինվազիվ մեթոդ է, որը թույլ է տալիս արագ և առանց ցավի հեռացնել դեմքի կնճիռներն ու խորշոմները։ Կիրառման ոլորտները – մակերեսային կնճիռների, խորը կնճիռների, ծալքերի ուղղում։ Դրանք են` քիթ-շրթային ծալքերը, շրթունքների ստորին և վերին հատվածների ուղղաձիգ կնճիռները, միջհոնքային կնճիռները, դեմքի ուրվագծի փոփոխությունը, շրթունքների չափի և ձևի փոփոխումը և այլն։

 

Գործողության մանրամասները.

  • Գելը բարակ ասեղի օգնությամբ  ներարկվում է ներարկման ենթակա հատված։
  • Դեմքի ուրվագծային պլաստիկայի միջոցով քիթ-շրթային ծալքերի վերացումԱնզգայացում` ուղեկցող կամ ցավազրկող քսուք:
  • Անցկացման վայրը` ամբուլատոր:
  • Գործողության տևողությունը` 30-ից մինչև 50 րոպե:
  • Անհարմարություններ` աննշան ցավոտություն:
  • Գործողությունից հետո անմիջապես նկատելի  է արդյունքը։
  • Գործողության ռիսկը` հեմատոմներ, այտուց:
  • Ներարկման արդյունքի տևողությունը` 6 ամսից մինչև 1 տարի, երբեմն` 1,5 տարի: