Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակն ի սկզբանե մեկն է եղել՝  Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը, միավորել ժամանակի էսթետիկ պահանջների բավարարման արվեստն ու բժշկությունը՝ որպես գիտություն:

Իր գոյության ավելի քան 16 տարիների ընթացքում Ավանտայի՝ առաջատար կլինիկայի փորձը հայաստանյան շուկայում ժամանակակից ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության բնակագավառում նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը հասցրել է այնպիսի մի մակարդակի, որ այսօր բազմաթիվ տեխնիկապես և մեթոդաբանությամբ հագեցած երկրներից խստապահանջ այցելուները ընտրում են հենց Հայաստանը՝  իրենց ստոմատոլոգիական և էսթետիկ խնդիրների լուծման համար (մինչ օրս կլինիկան ունեցել է 77 000 այցելուներ ամբողջ աշխարհից՝ օտարերկրյա հյուպատոսարանների խստապահանջ աշխատակիցներ, դեսպաններ, հոլիվուդյան դերասաններ, միջազգային կազմակերպությունների անդամներ և, իհարկե, իրենց առողջությունը և արտաքինը կարևորող հայրենակիցներ):

Հանդիսանալով ավելի քան մեկ դար ստոմատոլոգիական տեխնիկայի միջազգային ստանդարտներ սահմանող գերմանական Dentsply Sirona ընկերության ռեֆերենտ կլինիկան տարածաշրջանում  և ապահովելով բազմապրոֆիլ ստոմատոլոգիական ծառայություններ վերջին սերնդի սարքավորումներով՝ Ավանտան իր յուրաքանչյուր այցելուի առաջարկում է անհատական բուժման մեթոդիկա, ապահովում ամերիկյան և եվրոպական ստանդարտներին համապատասխան երաշխավորված բուժում:

Մեր դարաշրջանում Էսթետիկ բնագավառի՝ լույսի արագությամբ զարգացող պահանջներին համաքայլ ընթանում է Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի էսթետիկ բժշկության բաժանմունքը:

Բարձր որակավորում ունեցող մասնագետները, նորագույն լազերային տեխնոլոգիաները, ուրվագծային պլաստիկայի, նիհարեցման և երիտասարդացման նորագույն մեթոդները, մաշկի խնամքի միջոցների լայն ընտրանին ամբողջացնում է այն շրջանակը, որը հնարավոր է դարձնում էսթետիկ խնդիրների երկարաժամկետ և համակարգային լուծումը:

Լինելով հաճախորդամետ ընկերություն՝ մեզ համար տեխնիկական և մասնագիտական որակների ապահովումից ոչ պակաս կարևոր է մեր կլինիկա այցելած յուրաքանչյուր հաճախորդի համար ապահով միջավայրի ստեղծումը, մարդկային շփման մշակույթի և բարեխիղճ վերաբերմունքի կատարյալ մատուցումը: