Մազերի փոխպատվաստումը համարվում է անդրոգեն մազաթափության հետևանքով առաջացած ճաղատության դեմ պայքարում ամենաարդյունավետ տարբերակը:

Տղամարդկանց ճաղատության խնդիրը բոլոր ժամանակներում ցավոտ է ընկալվել տղամարդկանց մեծամասնության կողմից և մինչև վերջին տարիները համարվել է որպես անհաղթահարելի խնդիր:

Հիպոկրատը, ում անձամբ է անհանգստացրել ճաղատության խնդիրը մշտապես ուսումնասիրել է տվյալ խնդիրը, որպես հիմնախնդիր: Նա առաջինն էր, ով հայտնաբերեց կապ մազաթափության և անդրոգեն հորմոնի միջև:
Հուլիոս Կեսարը ճաղատության թաքցման նպատակով սանրում էր երկար մազերը ետևից և կողմնային հատվածներից դեպի առաջ:
Նապոլեոնը, նույնպես սանրում էր մազերը ետևից դեպի առաջ ճակատային հատվածի ճաղատության քողարկման նպատակով:

Արական տիպի մազաթափությունը շատ տարածված երևույթ է, և այս խնդրի տարբեր աստիճաններով տառապում են աշխարհի բնակչության 20-ից մինչև 60 տարեկան անձիք: Վերջին տարիներին նկատվում է տվյալ խնդրի երիտասարդացման տենդենց: Անդրոգեն մազաթափություն նկատվում է նաև կանանց շրջանում:
Միակ հնարավորությունը ողջ աշխարհում, որը հնարավորություն է տալիս վերականգնել մազերը անդրոգեն մազաթափության ժամանակ դա մազերի փոխպատվաստումն է:
Մնացյալ այլ միջոցները, այդ թվում նաև դեղորայքային բուժումը արդյունավետ չեն:
Պետք է նշել, որ որոշ ընկերություններ արտադրում են նաև արհեստական սինթետիկ մազեր /մանրաթելեր/:
Արհեստական մազերի օգնությամբ իրականացվող փոխպատվաստումը ունի կիրառման խիստ սահմանափակումներ, իր մեծ թերությունների առկայության պատճառով:
Արհեստական մազերը չեն աճում, նրանք առաջացնում են տանջող քոր պացիենտների շրջանում, կոշտ սպիներ, թարախային պրոցեսներ և արդյունքում թափվում են:
Այդ իսկ պատճառով արհեստական մազերը մազերի փոխպատվաստման ժամանակ չեն կիրառվում նաև մեր կլինիկայում:

Մենք կիրառում ենք միայն մազերի փոխպատվաստման մազարմատային տարբերակները: Այսպիսով անդրոգեն մազաթափության լուծման միակ եղանակը, դա ժամանակին գենետիկապես առողջ մազերի վերաբաշխումն է գլխամաշկի ճաղատության ենթարկված հատվածում` սեփական մազերի փոխպատվաստմամբ:

Ավանտա կլինիկան պատկանում է Հայաստանի այն եզակի կլինիկաների թվին, որտեղ նույն հմտությամբ տիրապետում են մազերի փոխպատվաստման բոլոր ժամանակակից մեթոդներին:

FUT – մազարմատային միություններով փոխպատվաստում, FUE – մազարմատների փոխպատվաստում միավոր հանույթներով, երկար մազերի փոխպատվաստում և ВНТ – մազերի փոխպատվաստում մարմնից:

Մազերի փոխպատվաստման բոլոր մեթոդները տալիս են գերազանց արդյունքներ: Մազերի փոխպատվաստման որ տեսակը կամ համադրությունն է առավել նպատակահարմար տվյալ դեպքի համար, որոշվում է բժշկի հետ խորհրդատվության ժամանակ: Ցանկացած խորհրդատվություն Ավանտա կլինիկայում կատարվում է անվճար և պահպանվում է պացիենտի գաղտնիությունը:


Մազերի վերականգնման համար օգտագործվել է 2000 գրաֆտ:


Մազերի վերականգնման համար օգտագործվել է 3000 գրաֆտ:


Մազերի վերականգնման համար օգտագործվել է 3000 գրաֆտ:


Մազերի վերականգնման համար օգտագործվել է 3000 գրաֆտ:


Հոնքերի փոխպատաստվում կանանց մոտ:


Հոնքերի փոխպատաստվում կանանց մոտ: