Ավանտա նորարարական բժշկության կենտրոնում մաշկաբանական և կոսմետոլոգիական ծառայությունների մատուցման կարգը՝

Մշտապես համաձայնեցրեք Ավանտա նորարարական բժշկության  կենտրոնի ադմինիստրատորի հետ ընդունելության ժամը:
Եթե Դուք ուշանում եք կամ ընդհանրապես չեք կարող գալ ընդունելության, խնդրում ենք նախապես զգուշացնել ադմինիստրատորին այդ մասին հեռախոսով: Դա մեզ հնարավորություն կտա ընդունել այն պացիենտներին, ում անհրաժեշտ է շտապ օգնություն:

Երբ է պետք հրաժարվել կլինիկա այցելելուց

Պետք է հրաժարվել կլինիկա այցելելուց կոկորդի և շնչուղիների սուր վիրուսային և բակտերիական հիվանդությունների, ինչպես նաև հերպեսային ցանի ժամանակ:

Սնունդը

Ընդունելությունից առաջ կարող եք թեթև նախաճաշել: Բուժումից անմիջապես հետո կարող եք ուտել համաձայն Ձեր բժշկի ցուցման:
Չի թույլատրվում ընդունել ոգելից խմիչքներ այցելության նախորդ օրը, քանի որ այն կտրուկ թուլացնում է անզգայացնող դեղամիջոցների ազդեցության արդյունավետությունը: Չմոռանաք կատարել սովորական հիգիենիկ պրոցեդուրաները:

Ինչ է պետք անել բուժայցից առաջ

Առաջին բուժայցից առաջ Ձեզ կխնդրեն լրացնել բժշկական քարտ: Դրա համար պետք է ներկայացնել տեղեկություններ անցյալ եւ ներկա բոլոր հիվանդությունների, դեղերի անտանելիությունը և ալլերգիկ երևույթները վերաբերյալ։

Ընդունելության գրանցումը

Պացիենտը Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների մասին նախնական տեղեկություն  կարող է ստանալ ադմինիստրատորից, անմիջապես կենտրոն այցելելուց կամ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 12 32 32 32: ԻՆչպես նաեւ կենտրոնի ինտրենտային կայքէջից։ Բուժայցի օրն ու ժամը պացիենտը ընտրում է ադմինիստրատորի հետ համաձայնեցնելով:

Պացիենտի ընդունելությունը

Պացիենտը ուղեկցվում է առանձնասենյակ բժշկի օգնականի հրավերով: Առաջին այցի ժամանակ բժիշկը իրականցնում է նախնական ախտորոշում, որոշում է  բուժման կառուցվածքը եւ ծավալը եւ կազմում բուժման նախնական արժեքը։ Ստացված նախնական տեղեկությունը  մանրակրկիտ ներկայացվում է պացիենտին: Բուժազննության արդյունքները արձանագրվում են բժշկական  էլեկտրոնային քարտում, որտեղ պացիենտը տալիս է իր գրավոր համաձայնությունը բուժման առաջարկված նախագծի և աշխատանքների արժեքի վերաբերյալ: Բուժումը անցկացնելու պարտադիր պայման է հանդիսանում պացիենտի կողմից բժշկի բոլոր կարգադրությունների և հանձրարարությունների ճշգրիտ պահպանումը:

Վճարը

Բուժման նախագիծը մոտավոր նախահաշիվ է: Եթե բուժման նախագծում փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել՝ բժիշկը զգուշացնում է պացիենտին դրա մասին:

Երաշխիք

Կատարված աշխատանքների համար սահմանվում է երաշխիք:
Երաշխիքը իրականացնելու պարտադիր պայման է հանդիսանում պացիենտի կողմից բժշկի բոլոր կարգադրությունների և հանձնարարությունների ճշգրիտ պահպանումը, ինչպես նաև պացիենտի պրոֆիլակտիկ բուժզննությունը: