Ավանտա նորարարական բժշկության կենտրոնի Հերացի մասնաճյուղն առաջակում է ժամանակակից դիզայներական լուծումներով, նորագույն տեխնոլոգիաներով կահավորված կոնֆերանս դահլիճներ ձեր սեմինարների, թրեյնինգների, բիզնես-ֆորումների կամ կոնֆերանսների համար Երևան քաղաքի հենց կենտրոնում ՝ Հերացի 1/1 հասցեում։

Ժամանակակից կոմունիկացիոն ցանցով և անվտանգության պրոֆեսիոնալ համակարգով մեր նորակառույց շենքի յուրաքանչյուր սրահ ապահովված է օդորակման և ջեռուցման սարքավորումներով, ցերեկային լուսավորությամբ և WIFI ինտերնետ կապով։

  • Կոնֆերանսների մեծ դահլիճը տեղավորում է մինչև 110 մարդ։ Այն իդեալական լուծում է սեմինարների, շնորհանդեսների, թրեյնինգների, բիզնես-ֆորումների անցկացման համար։
  • Կոնֆերանսների փոքր սրահներից յուրաքանչյուրը տեղավորում է 20 մարդ։ Այստեղ դուք կարող եք կազմակերպել տարատեսակ գործնական հանդիպումներ, workshop-եր, խորհդակցություններ և շնորհանդեսներ։

Ձեր տրամադրության տակ կլինեն նաև վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիները, հանդերձարանը, ինչպես նաև սրահներից յուրաքանչյուրի վարձակալության դեպքում բոլորովին անվճար Ձեզ կտրամադրվեն պրոեկտոր, LCD էկրան, բարձրախոս, ձայնային համակարգ և ֆլիպչարտ։

  • Մեծ դահլիճ

    1ժամից 3 ժամ
    80 000 դրամ
    3ժամից 6 ժամ
    100 000 դրամ
    6 ժամ և ավելի
    120 000 դրամ
  • Փոքր դահլիճ

    1ժամից 3 ժամ
    40 000 դրամ
    3ժամից 6 ժամ
    50 000 դրամ
    6 ժամ և ավելի
    60 000 դրամ